Երկուշաբթի, 30 Օգոստոսի 2010 19:26
Արցախբանկը մեկ տարում 47.3 տոկոսով ավելացրել է ֆիզիկական անձանց ավանդների պորտֆելը
ԱրմԻնֆո. Արցախբանկը 2010 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց ավանդների պորտֆելը, ավելացրել է 47.3% կամ 7.6 մլրդ.դրամով ¥26.6 մլն.դոլարով¤:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Արցախբանկի մամուլի ծառայությունից, 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների պորտֆելն աճել է 26.87%, կամ 1.7 մլրդ.դրամով ¥7.3 մլն. դոլարով¤, ընդ որում, աճի 14.49%-ը ապահովվել է երկրորդ կիսամյակում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, ֆիզիկական անձանցից ներգրավված ցպահանջ և ժամկետային ավանդների ծավալներով Արցախբանկը Հայաստանի բանկային համակարգում գրավել է 14 տեղը: