Հինգշաբթի, 2 Սեպտեմբերի 2010 12:31
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ապահովել է 1.7 մլրդ.դրամի մաքուր շահւյթ
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ամփոփել է 2010թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները, ապահովելով 1.7 մլրդ.դրամի մաքուր շահույթ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, մաքուր շահույթի փոփոխության վրա ազդող հիմնական գործոնը հանդիսացել է արտահաշվեկշռային միջոցների վերականգնումը:
Միաժամանակ, հաճախորդների հաշվի միջոցների ծավալը տարեսկզբից աճել է 1 052,7 մլն. ՀՀ դրամով և կազմել է 54 113 մլն. ՀՀ դրամ: Ֆիզիկական անձանց միջոցները ավելացել են 24,2%-ով 2010թ. տարեսկզբի համեմատությամբ` հասնելով 28 130 մլն. ՀՀ դրամի: Ֆիզիկական անձանց վարկային փաթեթը ավելացել է 24,2%-ով` կազմելով 29 630 մլն. ՀՀ դրամ:
2010 թվականի առաջին կիսամյակում բանկն իր ծառայություններն է մատուցել ավելի քան 230 հազար ֆիզիկական անձանց և մոտ 5,3 հազար իրավաբանական անձանց` փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին:
2010 թվականի առաջին կիսամյակում բանկի հիմնական գործունեությունից եկամուտները կազմել են 4440 մլն.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.5%: Կապիտալի եկամտաբերության (ROE) և ակտիվների եկամտաբերության (ROA) գործակիցները համապատասխանաբար կազմել են 13.2% և 2.9%:
2010 թվականի հւնիսի 30 դրությամբ բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակը ավելացել է 23%-ով` հասնելով 77 000: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը կազմում է 57 հատ, իսկ POS-տերմինալների քանակը գրեթե կրկնապատկվել է` հասնելով մինչև 340: Ընդհանուր առմամբ 30.06.2010թ. ավարտին բանկի մասնաբաժինը շուկայում կազմել է 8.4% վարկերի գծով և 7.3% ավանդների գծով:
ՙ2010թ. հաստատված բիզնես պլանին համաձայն Բանկը կատարել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելացրել է ֆիզիկական անձանց վարկային և ավանդային փաթեթները և զգալիորեն ընդլայնել է հաճախորդների բազան: ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս մեկ անգամ հաստատեց իր աճի տեմպով հայկական շուկայում առաջատարներից մեկի կարգավիճակը: Մեր միանձնյա բաժնետեր ՎՏԲ Բանկը շարունակում է մեր բանկին ցուցաբերել համապատասխան աջակցություն, որը մեզ թույլ է տալիս ավելի ակտիվ աշխատել հաճախորնդների հետ, զարգացնել բիզնեսը և ամրապնդել մեր դիրքերը շուկայում որպես Հայաստանում բանկային համակարգի առաջատարներից մեկը և ՎՏԲ խմբի կազմում առավել ճկուն զարգացող դուստր բանկերից մեկը՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի բաժնետոմսերի 100 տոկոսի բաժնետերն է ՙՎՏԲ բանկ՚ ԲԲԸ: ՎՏԲ-Հայաստան Բանկը գործում է 2004 թվականից: 2010թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի մասնաճյուղերի ցանցը բաղկացած էր ՀՀ ողջ տարածքում գործող 68 մասնաճյուղերից, դրանցից 24-ը Երևանում և 44-ը մարզերում:2010թ. հունիսի 30-ի դրությամբ բանկն ունի մոտ 739 աշխատակից: