Հինգշաբթի, 2 Սեպտեմբերի 2010 17:12

Շարժունակությունը շահագրգռվածությունը բարձրացնելու և հաջողության հասնելու գրավականն է:


ԱրմԻնֆո. Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Զաքար Բոյաջյանի և Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսրի տնօրեն Արա Ավագյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը:

Վերջերս Յունիբանկը հայտարարել էր մանրածախ վարկավորումն ավելի արագացված տեմպերով զարգացնելու մասին: Ի՞նչ ձևով դա կանդրադառնա բանկի վարկային պորտֆելի կորպորատիվ հատվածի վրա:


Ա,Ավագյան. Նոր ռազմավարությունը մշակելիս Յունիբանկն, առաջին հերթին, իր համար առաջնային խնդիր հռչակեց դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի և հաճախորդների լայն բազայի ապահովումը: Դա նշանակում է, որ չնայած մանրածախ վարկավորման արագ զարգացման առավելություններին, մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել նաև կորպորատիվ հաճախորդների հետ: Այսինքն, Յունիբանկը, դիվերսիֆիկացնելով վարկային պորտֆելը, իր նախապատվությունները կտա մանրածախ վարկավորմանը և փոքր ու միջին բիզնեսին: ՓՄՁ վարկերի չափերը մեզ մոտ տատանվում են 1 հազ.դոլարից մինչև 1 մլն.դոլարի սահմաններում:

Հետաքրքրական է, որ Յունիբանկը, մասնաճյուղերի իր լայն ցանցի շնորհիվ (33 մասնաճյուղ) կարողացավ առավելագույնս օգտագործել բիզնես-վարկավորման ոլորտի ներուժը, Հայաստանի բոլոր մարզերում իր ներկայության շնորհիվ ձևավորելով խոշոր պորտֆել: Այսպես, ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ բիզնես-վարկերի բաժինը կազմել է վարկային ընդհանուր պորտֆելի 63% կամ 45 մլրդ.դրամը, որն ընդհանուր առմամբ կազմել է 71 մլրդ.դրամ (դրամային և դոլարային վարկերի հարաբերակցությունը կազմել է 46.5%-ը 53.5%-ին): Ընդ որում, ընթացիկ տարվա սկզբից միայն բիզնես-վարկերի պորտֆելն աճել է 6 մլրդ.դրամով:

Բիզնես-վարկերի փունջը նույնպես մեզ մոտ բավականին դիվերսիֆիկացված է, սակայն առյուծի բաժինը, համապատասխանաբար` 48% և 30%, կազմում են արդյունաբերության հատվածն ու առևտրի ոլորտը:

Զ.Բոյաջյան. Կուզենայի նշել, որ մենք, անկասկած, բանկային ծառայությունների մանրածախ շուկայում զգալի ռեսուրսների տեղաբաշխման, ինչպես նաև նոր և հետաքրքիր պրոդուկտների մշակման հաշվին, բանկի ընդհանուր վարկային պորտֆելում աստիճանաբար կավելացնենք սպառողական վարկերի բաժինը: Նման միտումները նկատվում են արդեն այսօր` միայն պլաստիկ քարտերով տրամադրված մեր վարկերի վարկային պորտֆելն օրական ավելանում է 10 մլն.դրամով:

Ինչո՞ւ վարկառուն, որին բիզնես-վարկն անհրաժեշտ է, ընտրում է հատկապես Յունիբանկը, և ի՞նչ պահանջներ են ներկայացվում Յունիբանկի կորպորատիվ հաճախորդ դառնալ ցանկացողներին:

Զ.Բոյաջյան. Ներկայումս բիզնես-վարկավորման մեր ծրագրերը շուկայում ունեն մեծ պահանջարկ, և պատահական չէ, որ արդյունաբերության վարկավորման ծավալներով Յունիբանկը Հայաստանում զբաղեցնում է առաջին տեղը: Հաճախորդին կարող են առաջարկվել համագործակցության զանազան տարբերակներ, ելնելով նրա բիզնեսի առանձնահատկություններից: Մենք փուլ առ փուլ մշակում ենք մասնագիտացված նոր վարկեր, որոնք հաճախորդների խմբերի նկատմամբ ունեն հստակ կողմնորոշում: Մեր գլխավոր նպատակն է հաճախորդին առաջարկել երկարաժամկետ համագործակցության վրա հիմնված բանկային համալիր ծառայություն: Դա հաճախորդին ձեռնտու է, քանի որ նման դեպքում նա կարող է օգտվել բանկի լոյալության ծրագրից, ստանալով համապատասխան արտոնություններ: Իսկ Յունիբանկի կորպորատիվ հաճախորդը դառնալու համար փոխառուն պետք է ունենա առնվազն 6 ամսվա գործող բիզնես և դրական վարկային պատմություն:

Որո՞նք են այսօր բանկի կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման հիմնական աղբյուրները:

Զ.Բոյաջյան. Ներկայումս Յունիբանկը բիզնես-վարկեր է տրամադրում ֆիզիկական անձանցից ներգրաված միջոցների հաշվին (ժամկետային ավանդների գծով Յունիբանկը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը ՀՀ բանկերի շրջանում), IFAD միջազգային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ռուսական <Յունիաստրում Բանկի> 20 մլն. դոլարի վարկային գծի հաշվին, որն օգտագործում ենք, ելնելով շուկայում առկա հսկայական պահանջարկից: Այսպես, միայն երկրորդ եռամսյակում մենք հաստատել ենք 35 մլն.դոլարի կամ 12 մլրդ.դրամի վարկային հայտեր: Այսօր քննարկվում են նաև ֆինանսավորման աղբյուրների դիվերսիկացման հնարավորությունները, չնայած, մենք պատրաստ ենք բավարարել սեպտեմբերին վարկային պրոդուկտների նկատմամբ սպասվող մեծ պահանջարկը:

Ներկայումս նոր վարկային ռեսուրսների ներգրավման հարցով բանակցում ենք տարբեր միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ, և մինչև ընթացիկ տարվա ավարտը համապատասխան պայմանագրերը կստորագրվեն: Մասնավորապես, պայմանագրի ստորագրում է նախատեսվում հայ-գերմանական հիմնադրամի (GAF) հետ, որը Հայաստանում իրականացնում է KfW գերմանական բանկի վարկային ծրագրերը: Այդ պայմանագրով սպավող միջոցները կուղղվեն վերականգնվող էներգետիկայի և հիպոթեկային վարկավորման ոլորտներին: Բացի այդ, բանակցություններ են ընթանում նաև այլ ֆինանսական կառույցների հետ, որոնցից սպասվող միջոցները նախատեսում ենք ուղղել ՓՄՁ ոլորտին: Այսպիսով, մենք մտադիր ենք ֆիզիկական անձանցից որպես ավանդներ ներգրաված բոլոր միջոցները, ինչպես նաև բիզնես վարկերի ոլորտից ներգրավված ընթացիկ մարումները, քայլ առ քայլ ուղղել սպառողական վարկավորման պորտֆելի մեծացմանը: Ինչ վերաբերում է բիզնես-վարկերին, ապա այդ ոլորտի ներուժը կբավարարենք ֆինանսական նոր աղբյուրների հաշվին, ի դեմս միջազգային կառույցների: Ընդ որում, պայմանները, որոնց համաձայն այդ միջոցները կտեղաբաշխվեն շուկայում, զգալիորեն գրավիչ կլինեն վարկառուներին: Մենք նախատեսում ենք պայմանագրեր ստորագրել անմիջապես, բանկի և միջազգային կառույցների միջև, ինչն էապես կիջեցնի վարկերի տոկսադրույքները: Լրացուցիչ և համեմատաբար էժան վարկային ռեսուրսների ներգրավման շնորհիվ մենք կկարողանանք իջեցնել վարկերի տոկոսադրույքները, և, միևնույն ժամանակ, ստիպված չենք լինի իջեցնել նաև ավանդների տկոսադրույքները:

Ա.Ավագյան. Խոսելով տարբեր կառույցների միջոցների տեղաբաշխման մասին հարկ է նշել, որ Յունիբանկը վարկային ռեսուրսների տեղաբաշխման ծավալներով արժանիորեն դարձել է առաջատարը երկրի մյուս բանկերի շարքում, իսկ ռուսական ստաբիլիզացիոն վարկի շրջանակներում բանկն իրացրել է Հայաստանում այդ ծրագրով նախատեսված վարկերի 35%-ը:

Դուք նշեցիք, որ մտադիր եք մասնակցել KfW հիպոթեկային ծրագրին, որն իր էությամբ կդառնա հիպոթեկային շուկայում նախատեսվող լրացուցիչ 20 մլն.եվրո տեղաբաշխման ծրագրի երկրորդ փուլը: Յունիբանկը հանդիսանում է հիպոթեկային վարկավորման առաջատարներից մեկը: Ինչո՞վ է պայմանավորված այդ պայմանագրին մասնակցլու որոշումը:

Ա.Ավագյան. Դուք ճիշտ եք: Հիպոթեկային պորտֆելի ծավալներով, որն օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է 11.5 մլրդ.դրամ կամ 30.7 մլն.դոլար, Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի շուկայի առաջատարներից մեկը,: Դա բանկի արհեստավարժ մենեջմենտի նվաճումն է, որը տարիներ առաջ հիպոթեկային վարկեր սկսեց տրամադրել ոչ միայն Երևանում կամ հարակից շրջաններում, այլ Հայաստանի մնացած քաղաքներում: Ինչ վերաբերում է KfW ծրագրին մասնակցելու մասին որոշմանը, ապա այն պայմանավորված է ֆինանսավորման աղբյուրներն առավելագույն ձևով դիվերսիկացնելու նկատառումներով, չէ՞ որ վարկային պորտֆելը դա մի կենդանի օրգանիզմ է, որը մշտապես <սնվելու> և վարկային ծառայությունների փունջը նոր պրոդուկտներով համալրելու կարիք ունի, և, ինչու ոչ, ունի նաև արդեն <մահացող> պրոդուկտները վերացնելու կարիք, չէ՞ որ շարժունակությունը շահագրգռվածությունը բարձրացնելու և հաջողության հասնելու գրավականն է:

Ինչպե՞ս է Յունիբանկը կարգավորում կորպորատիվ և մանրածախ վարկերի ոլորտների ռիսկերը: Ինչպիսի՞ն են վարկային պորտֆելի ծավալների հետ կապված 2010 թվականի ակնկալիքները:

Զ.Բոյաջյան. Յունիբանկում բավականին արդյունավետ է գործում ռիսկերի կառավարման մեխանիզմը` ինչպես բիզնես-վարկերի, այնպես էլ մանրածախի գծով: Ինչպես հիշում եք, 2008 թվականի սկզբին Յունիբանկում ավարտվեց ABN ABRO <Բանկային ռիսկերի կառավարման գործընթացի բարելավումը> ծրագրի ներդրման գործընթացը, որը կարևորագույն քայլ հանսիսացավ բանկում ռիսկերի կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգ ներդնելու ճանապարհին: Սակայն, ներկայումս մենք քննարկում ենք նաև ռիսկերի կառավարման մեկ այլ համակարգի մշակման հնարավորությունները, որը նախատեսված է հատկապես սպառողական շուկայի համար, մասնավորապես, պլաստիկ քարտերով վարկավորման համար, քանի որ այդ ոլորտում նույնպես բանկը պատրաստվում է առաջատար դիրքեր զբաղեցնել շուկայում: Տարեվերջին Յունիբանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը կհասնի 100 հազարի:

Ա.Ավագյան. Իսկ ինչ վերաբերվում է վարկային պորտֆելի կանխատեսումներին, ապա առաջին հերթին, մենք մտադիր ենք հատուկ ուշադրություն դարձնել պորտֆելի բարձր որակի պահպանման վրա: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այն, որ վարկավորման, հատկապես սպառողական վարկավորման, ամենաակտիվ փուլն ընթանում է սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ապա մենք նախատեսում ենք տրամադրել, առնվազն, ևս 25 մլրդ դրամի վարկեր, տարեվերջին վարկային պորտֆելը հասցնելով 90 մլրդ.դրամի:

Լիլիթ Ասլանյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
22.12.2025
RUB4.820.08
USD381.500.03
EUR447.610.64
GBP512.431.98
CAD277.090.52
JPY24.24-0.01
CNY54.210.03
CHF480.900.94