Երկուշաբթի, 6 Սեպտեմբերի 2010 11:32

Յունիբանկի բիզնես-վարկերի պորտֆելը 2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ավելացել է 6 մլրդ դրամով


ԱրմԻնֆո. Յունիբանկն ընթացիկ տարվա սկզբից մինչև օգոստոս բիզնես-վարկերի պորտֆելը ավելացրել է 6 մլրդ դրամով` մինչև 45 մլրդ դրամ կամ բանկի միագումար վարկային պորտֆելի 63 տոկոսը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է բանկի վարչության փոխնախագահ, կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանը:

Նա նշել է, որ Յունիբանկի բիզնես-վարկերի սպեկտրը բավականին դիվերսիֆիկացված է, սակայն դրանց առյուծի բաժինը`48 տոկոս և 30 տոկոս, պատկանւոմ է արդյունաբերական հատվածին և առևտրի ոլորտին:

ՙԻր մասնաճյուղերի լայն ցանցի (33 մասնաճյուղ) շնորհիվ Յունիբանկը կարողացել է առավելագույնս օգտագործել ներուժը բիզնես-վարկավորման ոլորտում և ձևավորել խոշոր պորտֆել Հայաստանի բոլոր մարզերում ներկայության շնորհիվ՚, - ընդգծել է նա:

Նրա ասելով, ՓՄԲ ոլորտում Յունիբանկի կողմից տրամադրվող վարկերի չափը տատանվում է 1 հազարից մինչև 1 մլն դոլարի սահմաններում` մեկ փոխառուի համար:
Ընդ որումնման վարկ ստանալու համար փոխառուն պետք է ունենա առնվազն վես ամիս գործող բիզնես և դրական վարկային պատմություն: