Երկուշաբթի, 6 Սեպտեմբերի 2010 18:09
Պետգանձարանը բարձրել է թանկարժեք մետաղների գները
Արմինֆո. ՀՀ ֆինանսների  նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից բարձրացվլ ն թանկարժեք մետաղների գները: 2010 թվականի սեպտեմբերի 6-12-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման նոր գներ: 
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14634.27 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ բարձրանալով 1.04%, արծաթի գինը` 227.64 դրամ (աճը կազմել է 4.6%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 18036.50 դրամ, աճը կազմել է`1.1%, իսկ պալադիումի գինը` 6018.14 դրամ (աճելով 4.6%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 7%, արծաթի գինը`5.4%, պալադիումի գինը` 17%, իսկ պլատինի գինն իջել է 3.4%: