Երեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2010 20:17
Ամերիաբանկը ֆինանսավորման նպատակով հաստատել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի 10 բիզենս-նախագիծ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը IFC և հոլանդա-գերմանական FMO/DEG կոնսորցիումի ծրագրերի շրջանակներում ֆինանսավորման նպատակով հաստատել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի 10 բիզնես-նախագիծ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի տնօրինության Նախագահ և Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նրա խոսքերով, Բանկի կողմից տրամադրվող վարկերի միջին չափերը նշված ծրագրերի շրջանակներում կազմում է 1.9 մլն.դոլար, իսկ կառուղվող ՀԷԿ-երի նախագծային հզորությունը կազմում է 28 ՄՎտ: Բանկը կշարունակի էներգետիկ ոլորտի ակտիվ ֆինանսավորումը նաև հաջորդ տարի, միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավելով դրա համար անհրաժշտ բոլոր ռեսուրսները:
Նշենք, որ 2009 թվականի դեկտեմբերին Ամերիաբանկը IFC հետ կնքել է 15 մլն.դոլարի պայմանագիր`վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագրերի իրականացման նպատակով: Վարկավորման պայմանները հետևյալն են`մարման ժամկետը 8 տարի, տոկսադրույքը`11%: Բացի այդ, բանկի կողմից սահմանվել է 3 տարի մարման արտոնյալ ժամկետ, որի ընթացքում մարվում են միայն վարկերի տոկոսները: Վերականգնվող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորմանն Ամերիաբանկը ևս 10 մլն.դոլար կուղղի ներդրումների ու զարգացման DEG գերմանական կորպոռացիայից ստացված միջոցներից: