Ուրբաթ, 10 Սեպտեմբերի 2010 14:52

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚-ը բարելավել է վարկավրման պայմանները


ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ՚-ը վարկային բոլոր պրոդուկտներով իջեցրել է տոկոսադրույքները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Բանկի մամուլի ծառայությունից:

Այսպես, ՀՀ դրամով հիպոթեկային վարկերի տոկոսադրույքներն սկսվում են տարեկան 14%-ից, իսկ դոլարով վարկերի տոկոսադրույքները` 12-ից, անշարժ գույքի վերանորոգման համար, համապատասխանաբար`15%-ից և 13%-ից: Զգալիորեն իջել են նաև իրավաբանական անձանց վարկավորման ծրագրերի տոկոսադրույքները: Ըստ նոր սակագների, խոշոր բիզնեսի վարկավորման տոկոսադրույքներն սկսվում են 10%-ից: