Շաբաթ, 11 Սեպտեմբերի 2010 12:46

ԿԲ թույլ չի տա կեղծ Պոլիսների տարածումը


ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը թույլ չի տա Հայաստանում ԱՊՊԱ կողծ Պոլիսների տարածումը, որը գործողության մեջ կմտնի 2011 թվականի հունվարի 1-ից: Ապահովագրական Պոլիսի իսկական լինելը միայն ապահովագրական տալոնի ¥որը փակցված կլինի ավտոմեքենայի ապակուն¤ միջոցով որոշելը Ավտո-ճանապարհային տեսուչների համար շատ դժվար կլինի, նշում է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության դեպարտամենտի ղեկավար Վահե Վարդանյանը: Նրա խոսքերով, ԱՊՀ շատ երկրներում, մասնավորապես Ղազախստանում, ապահովագրական Պոլիսների ավելի քան 40%-ը կեղծ են եղել:

Պոլիսների կեղծարարությանն առավելապես խոչընդոտելու նպատակով, ապահովագրական շուկայի ենթակառույցների շրջանակներում, ԿԲ ներկայացուցչի խոսքերով, արդեն գործում է ՙԱվտոապահովագրողների բյուրո՚ ինքնակառավարվող կազմակերպությունը, ՃՏՊ Ոստիկանության հետ համատեղ ստեղծվում են երկրում գրանցված ավտոմեքենաների համատեղ տեղեկատվական բազաներ, որոնց հետ կապված աշխատանքները կավարտվեն առաջիկայում:

Վ.Վարդանյանը տեղեկացրել է նաև, որ ապահովագրական կեղծարարության զանազան տեսակները խորապես ուսումնասիրելու նպատակով ՀՀ ԿԲ համապօատասխան աշխատակիցները կվերապատրաստվեն Գերմանիայում: