Երեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2010 20:31
Հայաստանում բարձրանում են թանկարժեք մետաղնրի գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի սեպտեմբերի 13-19-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման նոր գներ: Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14645.77 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ բարձրանալով 0.1% կամ 12.77 դրամով, արծաթի գինը սահմանվել է 232.51 դրամ (աճը կազմել է 2.1%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 18178.95 դրամ, ինչը 0.1% ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 6134.85 դրամ (աճելով 2%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 7.1%, պալադիումի գինը` 19.1%, արծաթի գինը`7.7%, պլատինի գինն իջել է 2.6% և