Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2010 18:51
Միջազգային քարտերի քանակով Յունիբանկն զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում
ԱրմԻնֆո. Յունիբանկը թողարկված միջազգային քարտերի քանակով ՙԱրմենիան քարդ՚ ArCa համակարգի անդամ-բանկերի միջև զբաղեցրել է առաջին տեղը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յուիբանկի մամուլի ծառայությունից, 2010 թվականի սեպտեմբերի դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է 60 հազար, որից 48 046-ը` VISA միջազգային քարտերն են: Թողարկված քարտերի քանակը վերջին երեք ամիսներին կազմել է ավելի քան 25%:
Աղբյուրի համաձայն, մինչև տարեվերջ բանկը նախատեսում է քարտերի քանակը հասցնել 100 հազարի: ՙՅունիբանկ՚-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում նաև տեղադրված բանկոմատների`70 և POS-տերմինալների`656 քանակով:
ՙՔարտերի շուկան ներկայումս բանկային մանրածախ բիզնեսի առավել հեռանկարային ուղղությունն է: Մենք միշտ էլ մեծ նշանակություն ենք տվել այս ուղղության զարգացմանը: Դա արտահայտվում է ոչ միայն առավելագույն թվով հաճախորդների ներգրավման բանկի քաղաքականությամբ, այլև նրանով, որ մենք միշտ ձգտել ենք ստեղծել տեխնոլոգիապես հետաքրքիր քարտային ծրագրեր: Այսինքն, հաճախորդին առաջարկել քարտային ծառայություն հարմար և շահավետ գործառույթներով: Օրինակ, նոր սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկման շրջանակներում նախատեսում ենք թողարկել մուլտիարժութային քարտեր, որոնք ենթադրում են մեկ քարտին ամրագրված տարբեր արժույթներով մի քանի հաշիվների առկայություն: Այսինքն, դա ոչ միայն multicurrency է, այլև` multicard multicurrency, ինչն ավելի շահավետ է անհրաժեշտ պահին ցանկացած արժույթի կիրառման հնարավորության առումով, - ասում է ՙՅունիբանկ՚-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Նրա խոսքերով, բացի այդ, չիպային քարտերի թողարկման հետ մեկտեղ, նախատեսվում է ներդնել արևտմյան բանկերի կողմից լայն կիրառում ստացած ակտիվ ֆրոդ-վերահսկողության ¥ֆրոդ` խարդախություն¤ համակարգ, որն ավտովմատ կերպով կվերհանի կասկածելի գործարքները և ինքնուրույն, արհեստական ինտելեկտի հիման վրա, որոշումներ կընդունի: Օրինակ, եթե համակարգը հայտնաբերի, որ քարտապանը գործարք է կատարել Հայաստանում, երեք ժամ անց նույն քարտով Փարիզում և Լոնդոնում, ապա միանգամից կասկածներ կառաջանան և քարտը կարգելափակվի: Համակարգն ինքնուրույն sms հաղորդագրություն կուղարկի հաճախորդին, և միայն պատասխան ստանալուց հետո քարտը նորից կակտիվանա: Այսինքն ֆրոդ-վերահսկողության համակարգը հանդես է գալիս որպես հերթապահ օպերատոր շուրջօրյա ռեժիմում: Բանկն արդեն ձեռք է բերել բավականին լուրջ համակարգ ակտիվ ֆրոդ-վերահսկողության գծով և սկսել է թեստավորումը: