Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2010 18:54
Յունիբանկը նախատեսում է հոկտեմբերից սկսել Visa չիպային քարտերի թողարկմանը
ԱրմԻնֆո. Յունիբանկը նախատեսում է հոկտեմբերից ձեռնամուխ լինել Visa չիպային քարտերի թողարկմանը, սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանկի մամուլի ծառայությունից, քարտերը կլինեն Electron տեսակից մինչև Gold: Բացի այդ, Յունիբանկը մտադիր է թողարկել VISA Infinite քարտեր, որոնք իրենց մեջ ներառում են Premium դասին հատուկ բոլոր հնարավորությունները: Այդ թվում, աշխարհով մեկ կոնսյերժ ծառայություններ, այն է` աջակցություն ուղևորությունների պատրաստման գործում, ավիատոմսերի, հյուրանոցի, մշակութային միջոցառումների տոմսերի պատվիրում, փաստաթղթերի, նվերների առաքում եւ այլն: VISA Infinite քարտին կից աշխատում է քարտապանների աջակցման շուրջօրյա ծառայություն` տեղեկատվության տրամադրում, քարտերի արգելափակում եւ շտապ փոխարինում, կանխիկի առաքում քարտի գողության կամ կորստի դեպքում, հեռախոսով բժշկական կամ իրավաբանական խորհրդատվության տրամադրում, աշխարհի ցանկացած կետում հրատապ օգնության կազմակերպում:
Ինչպես նշել է Յունիբանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը որ այս աշնանը Յունիբանկը ծրագրում է ստանալ VISA-ի կողմից որակի հավաստագիր, իսկ 2011 թվականին` համապատասխանության միջազգային հավաստագիր PCI DSS ստանդարտներին:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ