Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2010 19:19
Ամերիաբանկը նախատեսում է ներգրավվել KfW հիպոթեկային ծրագրին
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը նախատեսում է ներգրավվել գերմանական KfW բանկի հիպոթեկային ծրագրին: Այս մասին այսօր հայտարարել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Միաժամանակ նա նշել է, որ այդ շրագրի մասնակիցներից մեկն էլ հանդիսանում էր ՙԿասկադ Բանկը՚, որը հունիսին միավորվեց Ամերիաբանկի հետ:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանում KfW հայկական ներկայացուցչության ղեկավար Կարապետ Գևորգյանը կարծիք է հայտնել, որ KfW ծրագրի մասնակիցների քանակի ավելացումը կնպաստի վարկավորման պայմանների մեղմմանը, մասնավորապես, տոկոսադրույքների իջեցմանը: Նրա խոսքերով, Հայաստանի բոլոր բանկերն էլ ցանկություն են հայտնել մասնակցելու ծրագրին, ինչի մասին են վկայում (GAF) հայ-գերմանական հիմնադրամ ներկայացված հայտերը: