Հինգշաբթի, 16 Սեպտեմբերի 2010 19:21
Ամերիաբանկը մտադիր է նոր մասնաճյուղեր բացել Գյումրիում և Վանաձորում
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը մտադիր է նոր մասնաճյուղեր բացել Գյումրիում և Վանաձորում: Այս մասին այսօր հայտարարել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նրա խոսքերով, Գյումրիի մասնաճյուղը բանկը մտադիր է բացել տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, իսկ Վանաձորի մասնաճյուղը`2011 թվականին: Նա նաև տեղեկացրել է, բացի տարածաշրջանային ներկայության ապահովումից բացի բանկը մտադիր է մասնաճյուղեր բացել նաև Երևանում: Մասնավորապես, Ա.Հանեսյանի խոսքերով, մայրաքաղաքի մասնաճյուղերից մեկը կբացվի շուտով, իսկ մյուսը` 2011 թվականին: