Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2010 16:28
Հայաստանի պետգանձարանը բարձրացրել է թանկարժեք մետաղնրի գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից բարձրացել են թանկարժեք մետաղների բացթողնման գները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացվել է Գործակալությունից, 2010 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 13797.38 (+188.29), բացթողնման գին` 14997.15 (+204.66), ԱՐԾԱԹ` գնման գին` 225.29 (+5.11), բացթողնման գին` 244.88 (+5.55), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17446.69 (+401.02), բացթողնման գին` 18963.79 (+435.89), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 5812.23 (-30.28), բացթողնման գին` 6317.64 (-32.91):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու բացթողնման գինը աճել է 10%, արծաթինը`13.4%, պալադիումի գինը`22.6%, իսկ պլատինի գինը իջել է 1.6%-ով: