Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2010 21:12
ProCreditBank-ը մտադիր է զգալիորեն ակտիվանալ գյուղվարկավորման շուկայում
ԱրմԻնֆո. Հայկական ProCreditBank-ը մինչև տարեվերջ, Զարգացման Ավստրիական Բանկի (OeEB) աջակցությամբ մտադիր է իր բոլոր մասնաճյուղերում սկսել գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է հայկական ProCreditBank-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդտը, ներկայումս բանկը գյուղատնտեսական վարկեր է տրամադրում Արտաշատի մասնաճյուղից, Երևանի շրջակայքում, սակայն, առաջիկայում նման վարկեր կսկսեն տրամադրվել նաև Գյումրիի և Վանաձորի մասնաճյուղերում:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս բանկի գյուղվարկերի պորտֆելը կազմում է 2.5 մլրդ. դրամ: Բանկը տրամադրում է ինչպես դրամային ¥14.5%-ով¤, այնպես էլ դոլարային վարկեր ¥9.5%-ով¤: ՙՍրանք շուկայի այս հատվածի ամենացածր տոկոսադրույքներն են և պատահական չէ, որ գյուղական համայնքներին աջակցելն ու վարկավորումը հանդիսանում է բանկի գործունեության առաջնային խնդիրներից մեկը, զերծ պահելով նրանց դոլարային ռիսկերից՚,-ընդգծել է Բ.Հերցֆելդտը:
Միաժամանակ նա տեղեկացրել է, որ 2011 թվականին ProCreditBank-ը մտադիր է կրկնապատկել մասնաճյուղերի թիվը, ընդլայնելով վարկավորման ծավալները, նաև ՓՄՁ մյուս ոլորտներում: