Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2010 21:14

ProCreditBank-ը մտադիր է մինչև 2010 թվականի ավարտը վարկային պորտֆելը հասցնել 60 մլն.դոլարի


ԱրմԻնֆո. ProCreditBank-ը մտադիր է մինչև 2010 թվականի ավարտը վարկային պորտֆելը հասցնել 60 մլն.դոլարի, ապահովելով 80% տարեկան աճ: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է հայկական ProCreditBank-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդտը:

Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սկզբից բանկի վարկային պորտֆելն ավելացել է 41%, հասնելով 45 մլն.դոլարի: ՙՌիսկերի կառավարման գրագետ քաղաքականության շնորհիվ բանկն ապահովում է վարկային պորտֆելի բարձր մակարդակ, նախատեսելով երրորդ եռամսյակը եզրափակել 30 օրից ավել ժամկետանց վարկերի 2%-ոց մասնաբաժնով՚, -ընդգծել է նա:

Բ.Հերցֆելդը տեղեկացրել է նաև, որ տարեսկզբից բանկի վարկային պորտֆելն աճել է 25%, մինչև 23 մլն.դոլար: