Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2010 21:21
Բաժնետերերը շարունակում են աջակցել ProCreditBank-ի նորարոր նախագծերը
ԱրմԻնֆո. Ինչպես այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է հայկական ProCreditBank-ի Խորհրդի նախագահ Քրիստոֆ Ֆրեյթագը, իր գործունեության երկու տարիներին բանկը ցուցադրել է կայուն զարգացում, մասնավորապես, ՓՄՁ գծով, բնակչությանն առաջարկելով գրավիչ ֆինանսական ծառայություններ: ՙՀայաստանում մեր հաջողությունների գրավականը դա ՓՄՁ սուբյեկտներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց թափանցիկ ու հավասարազոր պայմանների առաջարկումն է՚,-ընդգծել է նա, հավելելով որ բանկի բաժնետերերն անհրաժշտության դեպքում, ելնելով բանկի դիրքերի հետագա ամրապնդումից մտադիր են առաջիկա տարիներին իրականացնել կապիտալիզացիա:
EBRD-ից Հայկական ProCreditBank-ի Խորհրդի անդամ Յանա Սիվկովան իր հերթին նշել է, որ EBRD կողմից աջակցությունը կլինի ինչպես երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսների, այնպես էլ կապիտալիզացիայի գծով: Գերմանական KfW բանկից ProCreditBank-ի Խորհրդի անդամ Ջերալդ Հյուբերնը նկատել է,որ չնայած Հայաստանում բանկի գործունեության մեկնարկը համընկավ ճգնաժամային դժվարին փուլի հետ, այնուամենայնիվ, ProCreditBank-ին հաջողվեց ապահովել կայուն զարգացում: ProCreditBank-ի վարկային քաղաքականությունը համահունչ է KfW-ի հետ` աջակցել անապահով, սակայն հուսալի տնտեսություններին, հիմնականում, Հայաստանի մարզերում՚,- ընդգծել է նա: Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության այն հարցին, որ KfW-ն բանկի նախորդ կապիտալիզացիաներին չի մասնակցել, Դ.Հյուբերնը նշել է, որ կապիտալի հերթական համալրման ժամանակ KfW կլրացնի այդ բացը: Միաժամանակ նա հավելել է, որ KfW սկսում է Հայաստանում հիպոթեկային ծրագրի երկրորդ փուլը, որին ProCreditBank-ը մտադիր է մասնակցել: