Չորեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2010 15:29

ArCa-ն մեծացնում է վճարումների անվտանգությունը


ԱրմԻնֆո. Armenian Card ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Իր գործունեության ընթացքում լինելով Ազգային միսանական վճարային համակարգ, Armenian Card-ն արդարացրեց իր այդ անվանումը, ինչի մասին է վկայում թողարկվող քարտերի տարեկան դինամիկ աճը և առևտրային բանկերի կողմից աշխատավարձային նախագծերի ընդլայնումը: Ինչպեսի՞ն են այսօր Armenian Card-ի առջև ծառացած մարտահրավերները:


Անցող տարիները, սկսած ստեղծման պահից, դարձան համակարգի ձևավորման և կայացման տարիներ, որոնք, իմ կարծիքով, անցան հաջողությամբ և կարելի է ասել, որ Ազգային վճարային համակարգի նախագիծը կայացավ: Ներկայումս, գործնականում, Հայաստանի բոլոր առևտրային բանկերն էլ այս կամ այն կարգավիճակով մասնակցում են ArCa վճարային համակարգին: Ընդ որում, 16 բանկ հանդիսանում է համակարգի լիիրավ անդամ` ընկերության բաժնետեր, 2 բանկ հանդիսանում է էկվայրեր, ունենալով սեփական ցանցում ArCa քարտերը սպասարկելու իրավունք, և 1 բանկ ունի և էմիսիայի և էկվայրինգի իրավունք:

Համակարգի շրջանակներում թողարկվել է ավելի քան 527 000 քարտ, գործում է 636 բանկոմատ և քարտերի սպասարկման ավելի քան 2550 առևտրի-սպասարկման կետ: Ներկայումս համակարգի կողմից թողարկված քարտերի կեսից ավելին հանդիսանում են ArCa քարտեր: Կարելի է ասել, որ Հայաստանի ներքին շուկայում ArCa քարտերը հավասարապես մրցակցում են միջազգային հայտնի վճարային համակարգերի քարտերի հետ: Մեկնարկելով, գործնականում, միատեսակ դիրքերից, հաջորդ տարիներին շուկայում որոշվեցին քարտային բիզնեսի առաջատարները: Տրանսակցիաների գծով առաջին հինգ տեղերը զբաղեցրած բանկերն իրենց քարտերով ապահովում են համակարգի տրանսակցիաների մոտ 70%-ը: Նույն պատկերն է նաև մյուս ցուցանիշներով` թողարկված քարտերի քանակով, սպասարկման կետերով, բանկոմատներով և այլն: Միաժամանակ, համակարգի բոլոր բաժնետեր-բանկերը Համակարգի և Ընկերության գործունեության ու զարգացման ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներ կայացնելիս ունեն հավասար իրավունքներ: Անկախ վերոնշյալ ցուցանիշներից, համակարգի բոլոր մասնակիցների համար գործում են միասնական սակագներ: Վճարումների միասնական համակարգի կայացման ու ձևավորման փուլում նման մոտեցումն ունեցավ զգալի առավելություն: Սակայն անցնող 10 տարիներին դիրքորոշումներն էապես փոխվել են, և ստեղծված իրավիճակում, ինչպես կորպորատիվ կառավարման համակարգում` սկսած բաժնետիրական կապիտալի ձևավորման մեխանիզմներից, այնպես էլ տնտեսական հարաբերություններում` այդ թվում նաև սակագնային քաղաքականության մեջ, առաջացել է որոշ ասպեկտները վերանայելու անհրաժեշտություն:

Կան որոշակի նախագծեր, որոնց ուղղությամբ բանկերի հետ կատարվում են համատեղ աշխատանքներ, որի արդյունքում քարտապաններին կառաջարկվեն նոր ու հետաքրքիր ծառայություններ և պրոդուկտներ: Այդ իմաստով, ակտիվորեն զարգացող տեխնոլոգիաների լույսի ներքո, որոնք այսպես թե այնպես կապված են քարտային բիզնեսի հետ, ArCa-ն մարտահրավերների առումով իրոք, գտնվում է առաջատարի դերում: Մի կողմից մենք համագործակցում ենք բանկերի հետ` նրանց կողմից առաջարկված նախագծերի և բիզնես-մտահղացումների շրջանակներում, մյուս կողմից` մեր մասնակիցներին մենք պետք է բիզնեսի ընդլայնման և զարգացման նոր տեխնոլոգիական հնարավորություններ առաջարկենք:

Մենք աշխատում ենք տեխնոլոգիաների, ինչպես նաև այն բանի վրա, որպեսզի ունենանք հուսալի աշխատող պրոցսինգային կենտրոն: Բիզնեսի աճին զուգընթաց, էկվայրինգի, ինչպես նաև էմիսիայի մասով այս խնդիրը ձեռք է բերում առանձնահատուկ սրություն և արդիականույթուն:

Ինչ եք կարծում, ինչքանո՞վ են Հայաստանում պլաստիկ քարտերը ծառայում իրենց նշանակությանը, այսինքն` կանխիկ գործարքների ծավալների իջեցմանը:

Պլաստիկ քարտը դա առաջին հերթին մուտք է բանկայի հաշվին: Իսկ բանկային հաշիվն, ինչ-որ չափով, արդեն անկանխիկ հաշիվ է: Իսկ ինչո՞ւ ՙինչ-որ չափով՚: Որովհետև, ցավոք, մեզ մոտ առայժմ քարտերով տրանսակցիաների գերակշռող բաժինը բանկոմատներում գտնվող միջոցների կանխիկացումն է: Չնայած, վերջին 10 տարում քարտերով կանխիկացման և անկանխիկ վճարումների հարաբերակցությունն առևտրի-սպասարկման ցանցերում փոփոխության է ենթարկվել, այնուամենայնիվ, այդ ծավալները դեռ բավարար չեն: Անկանխիկ վճարումների ընդհանուր ծավալը համակարգում կազմում է քարտային ընդհանուր շրջանառության 12.6%: Իսկ Հայաստանի ընդհանուր մանրածախ շրջանառության մեջ անկանխիկ վճարումները կազմում են մոտ 7%:

Սակայն կան գործոններ, որոնք կկարողանան փոխել իրավիճակը, մոտեցնելով մեզ այնպիսի մոդելների, որոնց համար հատուկ է բնակչության առօրյա կյանքում քարտերի լայն ընդգրկվածությունը: Դրանք են` որտեղ և երբ կարելի է վճարել քարտով, ինչքանով է առևտրի-սպասարկման կազմակերպությունը հասկանում, որ այդ ծառայությունն անհրաժեշտ է հատկապես իրեն համար, ինչքանով քարտեր թողարկող բանկերն, իրոք, կարող են իրենց հաճախորդներին ներարկել քարտերով վճարելու սովորույթներ, և ոչ թե շխատավարձը հանել ամբողջությամբ կանխիկացնելով և այլն: Ստացվել է այնպես, որ քարտերը մեր երկրի բանկային մանրածախ ծառայությունների շարքում առաջ եկան ավելի շուտ, քան բանկային մանրածախ ծառայությունները, ինչքան էլ դա տարորինակ չհնչի: Այն ժամանակ, երբ սկսեց գործել ArCa-ն, բնակչությունն անգամ պատկերացում չուներ բանկում հաշիվ ունենալու մասին, չխոսելով արդեն այդ հաշվի ամենօրյա օգտագործման մասին: Նախորդ հարցադրման մեջ Դուք նշեցիք <աշխատավարձային նախագծերի> մասին: Այո, գործնականում, բանկերն սկսեցին հենց դրանից: Վճարային քարտը դարձավ բնակչությանը դեպի բանկ ներգրավելու գործիք: Միաժամանակ, ի հայտ եկավ նաև գումարը <քարտի վրա նստեցնել> տերմինը: Հենց այդպես` <քարտի>, և ոչ թե քարտային հաշվի վրա: Եվ, չնայած որ աշխատավարձային նախագծերը կան և ունեն լայն տարածվածություն, երկար ժամանակ բնակչությունը պատկերացում չուներ, երևի հիմա էլ չունի, որ քարտ ունենալու համար սկզբում պետք է ունենալ բանկային հաշիվ, իսկ միայն դրանից հետք` հաշվին մուտք գործելու գործիքը: Իսկ բանկային հաշիվն արդեն հանդիսանում է անկանխիկ գործարքների իրականացման գործիք ու ոչ միայն քարտի միջոցով, որովհետև դա պատմության, այդ թվում նաև վարկային պատմության ձևավորում է, դա որոշ առումով հաճախորդի վարվելակերպի մոդելի կառուցումն է:

Արևմուտքում, ինչպես առաջ ընդունված էր այդպես ասել, ամեն ինչ նույնն է եղել, միայն ճիշտ հակառակ ուղղությամբ: Քարտերն առաջացան որպես հաճախորդի համար ավելի պարզ և հարմար միջոց դեպի բանկային հաշիվը, իսկ բանկի համար դա հաճախորդին վարկ տրամադրելու եղանակ էր, անհրաժեշտ ծավալով, անհրաժեշտ ժամի և անհրաժեշտ վայրում:

Իսկ Հայաստանում բանկերի կողմից թողարկված բոլոր քարտերն ի սկզբանե` դեբետային են: Այսօր բանկերն ակտիվորեն զարգացնում են վարկային քարտերը, պայմանականորեն յուրացնելով դեբետային քարտերը, քանի որ, ինչպես և բոլոր շուկաներում, ամենամեծ պահանջարկն ունեն դեբետային պրոդուկտները: Մենք մինչև հիմա չունենք նորմալ դեբետային պրոդուկտ` այն տեսքով, ինչ տեսքով որ այն գոյություն ունի եվրոպական երկրներում` որպես կանխիկ միջոցների էկվիվալենտ: Այդ պրոդուկտի գրավչությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ քարտային դեբետային պրոդուկտներն առևտրի-սպասարկման կետերում լիովին համեմատելի են կանխիկի հետ: Ի դեպ, առևտրի-սպասարկման կետերը հանդիսանում են անկանխիկ վճարումների թեմայի երկրորդ կարևոր ասպեկտը: Ինչքան լայն է ընդունման ցանցը, այնքան բարձր է քարտերով վճարների ծավալների աճի հավանականությունը: Ընդ որում, ինչո՞ւ նշեցի վարկային և դեբետային քարտերի հարցը անկանխիկ վճարումների թեմայի շրջանակներում: Պատասխանը` քանի որ դա է տրանսակցիայի վճարը: Դեբետային քարտերի օգտագործման ժամանակ տրանսակցիայի դիմաց պահվում է ֆիքսված գումար, և ոչ մի կոմիսիոն վճարներ (interchange fee): Տնտեսությունից տնտեսություն սակագները տարբեր են, սակայն սակագնի ձևավորման սկզբունքը նույնն է: Դեբետային հաշվարկային համակարգերի առաջացումն ու զարգացումը տեղի է ունեցել վարկային քարտերի կայացած շուկայի պայմաններում: Այդ սխեմաները չեկային, իսկ այնուհետև` կանխիկ հաշվարկների հետ կապված ծախսերի և ռիսկերի կրճատման կոնկրետ խնդիրներ էին լուծում: Իսկ interchange fee հասկացույթունը եկել է վարկային քարտերից, որտեղ էմիտենտն ունի իր հաճախորդի վարկը ֆինանսավորելու գծով ծախսային հոդված, և այդ ծախսերն, ակնհայտ է, համեմատական են վճարման գումարին: Վճարումների դեբետային սխեման և interchange fee հասկացությունը իրար անհամատեղելի են, քանի որ այստեղ կան տրանսակցիայի տվյալ գումարի մշակման ֆիքաված ծախսեր, որոնք կախված չեն այդ տրանսակցիայի գումարից: Իսկ կամաց-կամաց սկսում է ծնվել այն հասկացությունը, որ դեբետային քարտը ցածր ռիսկայնություն ունեցող քարտ է: Էմիտենտի համար ֆոնդավորման ոչ մի գին չկա, էմիտետն այստեղ պետք է վաստակի քիչ, համարյա ոչինչ, քանի որ դա կարող է հանդիսանալ կանխիկ փողերի էկվիվալենտը և էժան լինել առևտրի համար: Դրա ներգրավումն առևտրի մեջ կարող է անցնել էական պարզությամբ, և այդ դեպքում հաճախորդներն ակտիվորեն կօգտագործեն այդ քարտերը:

Հարկավոր է նշել նաև անկանխիկ վճարումների զարգացման ու աջակցման հատվածում Կենտրոնական բանկի և Կառավարության քայլերը, մասնավորապես, օրենսդրության և հարկային վարչարարության ոլորտներում: Իմ կարծիքով, դրամարկղային մեքենաների հաջողությամբ ներդրումից հետո երկրորդ պլան մղվեց առևտրի-սպասարկման կազմակերպությունների իրական շրջանառությունների արտացոլման հարցը, իսկ դա էլ իր հերթին պետք է բերի բանկային հաշիվներով գործարքների իրականացման նկատմամբ գոյություն ունեցող խոչընդոտների փլուզման, ինչն էլ, իր հերթին, կբերի անկանխիկ գործարքների արաշակի աճի:

Ինչպիսի՞ն է Armenian Card-ի շջանակներում թողարկված քարտերով Ինտերնետ վճարումների մակարդակը:

Չնայած ինտերնետ-տրանսակցիաները բնութագրող թվերը բացարձակ արտահայտությամբ բարձր չեն, սակայն վերջերս Ինտերնետ-տրանսակցիաների ծավալներն սկսում են աճել: Օրինակ, օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ տրանսակցիաների քանակն աճել է 45.6%, իսկ ծավալները` մոտ 5 անգամ: Եթե մեկնաբանենք այս թվերը, ապա ստացվում է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք համակարգի մասնակիցների կողմից թողարկված քարտերով իրականացված` 25 033 քանակությամբ և 431 497 հազ.դրամ ծավալներով տրանսակցիաներ են:

Մաքսային ձևակերպումները HAYPOST-ի միջոցով իրականացնելու վերաբերյալ Կառավարության վերջին որոշումները և դրա հետ կապված լիմիտները ինչ-որ չափով նույնպես կնպաստեն ինտերնետի միջոցով վճարումների ավելացմանը: Էլեկտրոնային ավիատոմսերի վաճառքը նույնպես հանդիսանում է ինտերնետ-վճարումների աճի գործոններից մեկը: Հեռահաղորդակցական օպերատորների, ինտերնետ թրովայդերների, կաբելային հեռուստատեսության օպերատորների ծառայությունների դիմաց վճարները, ինտերնետով ապրանքների ու ծառայությունների պատվիրումը և շատ այլ բաներ որոշակիորեն կբերեն համակարգում տրանսակցիանրի այդ տեսակի աճին:

Օգտվելով առիթից կուզենայի ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել ինտերնետ միջավայրում քարտի և քարտապանի վերաբերյալ տվյալների մուտքագրման անվտանգության տարրական կանոնների վրա: Առաջինը, երբեք պետք չէ պատասխանել անծանոթ հասցեներով նամակներին, այն մասին, որ իբր Դուք մեծ գումար եք շահել և անհրաժեշտ են Ձեր տվյալներն ու Ձեր քարտի տվյալները, կամ բանկին անհրաժեշտ են քարտապանի տվյալները, կապված բանկում եղած տվյալների բազայում առաջացած պրոբլեմների հետ: Դա կոչվում է ֆիշինգ, որը Գլոբալ ցանցում խաբեբայության հատուկ տեսակ է և շատ նման է ձկնորսության: Խաբեբաները գցում են խայծը և <որսում> բոլոր այն ձկներին, որոնք կուլ են տալիս այդ խայծը: Ֆիշինգը ինտերնետ խաբեբայության շատ տարածված ձև է աշխարհում: Ֆիշինգի նպատակը վճարային քարտերի կամ բանկային հաշիվների տերերի վերաբերյալ գաղտնի տեղեկություններին տիրապետելն է: Գոյություն ունի Ֆիշինգի ևս մեկ տարբերակ, երբ կիրառվում է իբր ուղղակի հղում բանկի կայքին, որն առաջին հայացքից չի տարբերվում օրիգինալից: Ընդ որում, հաճախորդը, որը չի գիտակցում վտանգի աստիճանը, կեղծ կայքում հաղորդում է այն գաղտնի տեղությունները, որի միջոցով խաբեբաները կարող են հասնել իրենց նպատակներին: Բացի այդ, վճարումներ կատարելիս պետք չէ օգտվել քիչ ծանոթ կամ անծանոթ կայքերից: Ինտերնետ վճարներ հաճախակի կատարող քարտապաններին խորհուրդ կտայի այդ նպատակի համար ունենալ առանձին քարտ, որի վրա, օգտվելով ArCa ծառայությունից, կարելի է <քարտից քարտ փոխանցել> միայն տվյալ տրանսակցիաների համար նախատեսված չափերի գումարներ: Դա արվում է նրա համար, որ եթե անգամ խաբեբային հաջողվի տիրապետել քարտապանի տվյալներին, ապա հաշվի վրայից հանելու բան չունենա: Ես հասկանում եմ, որ դա լրացուցիչ անհարմարություններ կարող է առաջացնել, սակայն պաշտպանության այդ եղանակը բավականին արդյունավետ է:

Այսօր ավելի մեծ ուշադրության է արժանանում 3D Secure վիրտուալ տրանսակցիաների տեխնոլոգիական պաշտպանության խնդիրը: Այդ տեխնոլոգիայի էությունը կայանում է նրանում, որ քարտապանները տրանսակցիան շարունակելու համար պարտադիր կերպով ավտորիզացվում են հատուկ ծածկագրի միջոցով: ArCa համակարգը նույնպես իր համակարգերի արդիականացման գործընթացում նախատեսում է այդ տեխնոլոգիայի ներդրումը և այդ տեխնոլոգիայի ներդրումով անվտանգության քիչ առաջ նշված օրինակն արդեն այնքան էլ արդիական չի լինի:

Կնշեմ, որ ArCa պորտալը բավականին պաշտպանված է Web միջավայրի անօրինական տրանսակցիաներից: www.arca.am կայքում տրանսակցիաների իրականացման համար քարտապանը հավաքում է վիրտուալ քարտի համարը և ծածկագիրը, որը հասանելի է միայն իրեն:

Ինչպիսի՞ միջոցառումներ է իրականացնում ArCa-ն քարտերով կեղծ գործարքները կանխելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, ArCa պրոցեսինգի շրջանակներում ինչպեսի՞ն է կեղծ գործարքներից պաշտպանվածության մակարդակը:

Առաջին հայացքից ասեմ պարադոքսալ մի բան, որ կեղծ գործարքների մեծ մասի պատճառը քարտապանների անուշադրությունն է: Կորած կամ գողացված քարտերը, այլ անձանց տրամադրված և կասկածելի հաստատություններում օգտագործված քարտերը, այս ամենը խաբեբաների համար շատ լավ ավար է: Քարտի տեղեկությունները հավաքելու համար խաբեբաներն օգտագործում են հատուկ սարքավորումներ, սկսած տարրական մագնիսական շերտի հաշվիչներից, վերջացրած` տեսախցիկներով ու բանկոմատի քարտի ընդունիչի վրա լրացուցիչ սարքերի տեղադրումով: Կրկնում եմ, քարտապանի ուշադիր լինելու դեպքում, կարելի է խույս տալ կորուստներից: Իհարկե, ես ոչ մի կերպ իմ պատասխանատվությունը չեմ գցում նրանց վրա: Մշակվում ու ներդրվում են նոր տեխնոլոգիաներ ու ծառայություններ, որոնք կոչված են բարձրացնելու վճարային քարտերի օգտագործման անվտանգությունը: Դա և աստիճանաբար անցումն է smart քարտերին, որոնք անվտանգության տեսանկյունից ավելի հուսալի են, քան մագնիսական շերտով քարտերը, դրանք նաև 3D secure քարտերն են, դրանք բազմազան ինտելեկտուալ համակարգեր են, որոնք կանխում են խաբեբայությունները և այլն:

Ներկայումս ArCa համակարգի շրջանակներում արդեն սկսվել է smart քարտերի թողարկումը, ընդ որում, որպես ArCa-ի պրոդուկտ, այնպես էլ MasterCard և Visa քարտերի պրոդուկտներ: Տեղադրված և գործում է FraudGuard համակարգը, որը սահմանված կանոններով հետևում ու գրանցում է կասկածելի գործարքները, իսկ զարգացման առաջիկա պլանների մեջ կա նաև կասկածելի գործարքների մոնիթորինգի այդ համակարգից նոր, նման գործարքները կանխելու համակարգին:

Տեղեկատվական ապահովման շրջանակներում հասանելի է նաև քարտային հաշվի հետ կապված բոլոր գործարքների մասին քարտապանների sms-տեղեկացումը: Պարբերական հիմունքներով իրականացվում են հետևյալ պրոցեդուրաները` PCI DSS (Payment Card Industry Data Security Standards) ստանդարտներին համապատասխանության ուղղությամբ ամենամյա աուդիտը, որի նպատակը տեղեկատվական անվտանգության և վճարային համակարգի խոցելիության վերաբերյալ գնահատականների ստացումն է: Ներկայումս ArCa համակարգի պրոցեսինգային կենտրոնն ամբողջովին համապատասխանում է MasterCard վճարային համակարգի պրոցեսինգային կենտրոնի ռիսկերի կառավարման PCI DSS. RAMP (Risk Assessment Management Program) Ծրագրի ստանդարտներին ու պահանջներին: Դա առևտրի-սպասարկման կազմակերպություններում նախատեսում է եռամսյակային մոնիթորինգ, ռիսկերի բացահայտման նպատակով և սպասարկող անձնակազմին սովորեցնելու միջոցով անվտանգության համապատասխան միջոցների բարձրացմամբ և ծրագրային սահմանափակումների կիրառմամբ` անօրինական անկանխիկ գործարքների ժամանակ վնասները նվազեցնելու համար:


Լիլիթ Ասլանյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96