Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2010 11:31
Ավտոապահովագրողների Բյուրոն հրապարակել է ԱՊՊԱ Պոլիսների հաշվարկի սակագնային քաղաքականության նախագիծը 
ԱրմԻնֆո. Ավտոապահովագրողների Բյուրոն հրապարակել է ԱՊՊԱ Պոլիսների հաշվարկի սակագնային քաղաքականության նախագիծը ¥Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն¤, որը Հայաստանում կներդրվի 2011 թվականի հունվարի 1-ից: Այսպես, ըստ նախագծի, ԱՊՊԱ Պոլիսի առավելագույն բազային արժեքը կազմում է 133.2 հազ.դրամ, իսկ նվազագույնը` 21.8 հազ.դրամ: Պոլիսի հիմնական արժեքը կտատանվի 37.3 հազ. դրամից մինչև 39.9 հազ. դրամի սահմաններում: Այդ հիմնական արժեքն էլ կհանդիսանա հաշվարկների հիմքը:
Ըստ Բյուրոյի տվյալների, ԱՊՊԱ Պոլիսի առավելագույն բազային արժեքը հաշվարկելու համար Պոլիսի հիմնական առավելագույն գնի նկատմամբ կիրառվում է առավելագույն ռիսկայնության գործակից, իսկ հիմնական նվազագույն գնի նկատմամբ` նվազագույն ռիսկայնության գործակից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը, առավելագույն գինը թույլ կտա զերծ մնալ ապահովագրողների կողմի Պոլիսի գնի կանխամտածված բարձրացումից, իսկ նվազագույն գինը` բացառել գնային դեմպինգը, ինչն էլ թույլ կտա ապահովել պարտադիր ապահովագրության համակարգի ֆինանսական կայունությունը:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին տեղի կունենա Բյուրոյի Խորհրդի նիստը, կապված նախագծի հաստատման հետ, իսկ այնուհետև այն կներկայացվի ՀՀ Կենտրոնական բանկի քննարկմանն ու հաստատմանը: