Երկուշաբթի, 4 Հոկտեմբերի 2010 16:00
Հայաստանում բարձրանում են թանկարժեք մետաղնրի  գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների  նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 4-10-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման նոր գներ: 
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15140.08 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ բարձրանալով 0.9%, արծաթի գինը սահմանվել է 252.03 դրամ (աճը կազմել է 2.9%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19097.52 դրամ, ինչը 0.7% ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 6528.33 դրամ (աճելով 3.3%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 10.7.%, պալադիումի գինը` 26.7%, արծաթի գինը`16.7%, պլատինի գինն իջել է 2.3% և