Չորեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2010 17:25
Մետաղների բորսայական գները կպահպանվեն` 2.2 - 2.35 հազ.դոլար մեկ տոննայի դիմաց սահմանագծի վրա
ԱրմԻնֆո. Ալյումինի բորսայական գինը առաջիկայում կպահպանվի 2.2 - 2.35 հազ.դոլար մեկ տոննայի դիմաց սահմանագծի վրա: Այսօր Երևանում լրագրողների առջև նման կանխատեսումներով է հանդես եկել ՙԱրմենալ՚ ընկերության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը, հավելելով, որ ՙՌուսալ՚ ընկերության համար դրանք բավականին ՙկոմֆորտային՚ գներ են: Նրա խոսքերով, ալյումինի նախաճգնաժամային գինը տատանվում էր 3 հազ.դոլարի սահմաններում:
Խոսելով ֆոլգայի համաշխարհային պահանջարկի մասին, նա նշել է, որ ֆոլգա-գլանային պրոդուկցիային ճգնաժամը ուժգնորեն չդիպավ, համաշխարհային պահանջարկի որոշակի անկումներ նկատվեցին 2008 թվականի չորրորդ եռամսյակում և 2009 թվականի առաջին եռամսյակում: Նրա խոսքերով, ներկայումս այդ պրոդուկցիայի նկատմամբ պահանջարկը, ոչ միայն վերականգնվել, այլ նաև գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը: