Հինգշաբթի, 7 Հոկտեմբերի 2010 16:29
Ռայֆֆայզենբանկ Ավստրիան ՎՏԲ-Հայաստան Բանկի փաստաթղթային գործառնությունների իրականացման համար սահմանել է 3 մլն. եվրոյի սահմանաչափ
ԱրմԻնֆո. Երկարատև համագործակցության արդյունքում Ռայֆֆայզենբանկ Ավստրիան սահմանել է սահմանաչափ 3 մլն. եվրոյի չափով ՎՏԲ-Հայաստան Բանկի համար փաստաթղթային գործառնությունները իրականացման համար:
Ինչպես ԱրմԻնֆո գրծակալությանը տեղեկացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, տրամադրված սահմանաչափի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը ստացել է լրացուցիչ հնարավորություն առանց դրամական միջոցների դեպոնացման իրականացնել փաստաղթային գործառնություններ մինչև 180 օր ժամկետով: Այդպիսով եվրոպական շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի մասով իր արտաքին տնտեսական գործարքների հաճախորդ-մասնակիցներին կտրամադրի ակկրեդիտիվներ և երաշխիքներ առավել շահավետ պայմաններով:
ՙՄենք տրամադրում ենք մեր հաճախորդներին բոլոր անհրաժեշտ պայմանները բիզնեսի հաջող զարգացման համար` ներմուծման և արտահանման ակրեդիտիվներ, բանկային երաշխիքներ, առևտրային ֆինանսավորում: Մեր Բանկը բացում է բոլոր տեսակի ետչկանչվող ակրեդիտիվներ` ի օգուտ արտասահմանյան շահառուների: Արտաքին տնտեսական գործարքների մասնակիցների շահերի պահպանումը հաճախ կախված է պայմանագրերով նախատեսված հաշվարկների ձևի ճիշտ ընտրությունից: Հատկապես ակրեդիտիվն է ավանդաբար թույլ տալիս նվազագույնին հասցնել առևտրային ռիսկը և հանդիսանում է հաշվարկի առավել պաշտպանված ձև ինչպես ներկրողի, այնպես էլ արտահանողի համար: Ընդ որում մենք լայնորեն կիրառում ենք Միջազգային Առևտրային Պալատի (ՄԱՊ) անդամ հանդիսացող ՎՏԲ բանկային խմբի հնարավորությունները: Ռայֆֆայզենբանկ Ավստրիայի սույն սահմանաչափը ընդգծում է ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ ցուցաբերած վստահությունը և կօգնի մեզ տրամադրել մեր հաճախորդներին ակրեդիտիվներ և երաշխիքներ շահավետ պայմաններով՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Մերի Մամիկոնյանը:
ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի մասնաճյուղային ամենալայն ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: