Ուրբաթ, 8 Հոկտեմբերի 2010 10:53

Մեսրոպ Հակոբյան. Հայկական բանկերը չիպային պլաստիկ քարտերին անցնելու տնտեսական հիմքեր չունեն


ԱրմԻնֆո. Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում այնքան էլ բարձր չէ էլեկտրոնային վճարումնրի ոլորտի խարդախությունների քանակը, հետևաբար, հայկական բանկերը չիպային պլաստիկ քարտերին անցնելու տնտեսական հիմքեր չունեն: Նման կարծիք է արտահայտել Յունիբանկի մանրածախ բիզնեսի ղեկավար Մեսրոպ Հակոբյանը:

ՙՉնայած դրան, 2011 թվականից չիպային պլաստիկ քարտերը կդառնան պարտադիր, ինչը հիմնականում կապված է միջազգային բանկային համակարգի պահանջների հետ` պլաստիկ քարտին ավելացնել լրացուցիչ ֆունկցիոնալ՚,-նկատել է նա: