Ուրբաթ, 8 Հոկտեմբերի 2010 16:00
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը
ԱրմԻնֆո. Մասնաճյուղային ցանցի կատարելագործման և արդիականացման գործընթացը լավագույնս արտացոլում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ձգտումը դառնալ էլ ավելի մոտ, հասկանալի և հասանելի իր հաճախորդների համար, տրամադրել ինչպես իր այցելուներին, այնպես էլ մասնաճյուղերի աշխատակիցներին առավելագույն հարմարավետություն և հնարավորություններ: 2010թ. Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրին համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը փոխել է ՙՄարտունի՚ մասնաճյուղի գործունեության հասցեն` տեղափոխվելով նոր մասնաշենք: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից, ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-ին մասնաճյուղը գործելու է ք. Մարտունի, Մյասնիկյան փող. 33 հասցեում: Նոր մասնաշենքում անց են կացվել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ` համապատասխանեցնելով շենքի արտաքին և ներքին կահավորումը ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին: Մասնաճյուղը նաև սարքավորված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, հատուկ սարքավորումներով, գրասենյակային կահույքով և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն միջոցներով: «Մարտունիե մասնաճյուղի հաճախորդներն ու այցելուները ստացել են ավելի հարմարավետ պայմաններում որակով և արագ սպասարկման հնարավորություն:
Աղբյուրի համաձայն, ՙՄարտունի՚ մասնաճյուղում ամսեկան սպասարկվում են մոտ 1500 մոտ հաճախորդ, որոնց թվում են ինչպես պետական կազմակերպություներ և առևտրային ձեռնարկություներ, այնպես էլ անհատ ձեռներեցներ և քաղաքացիներ: Մասնաճյուղը քաղաքի բնակչությանն է տրամադրում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ`հաշվի բացումից և բանկային հաշվի սպասարկումից մինչև վարկերի տրամադրում:
Մանրածախ բիզնեսի զարգացման ծրագրի սահմաններում նախատեսվում է մինչև 2010թ. ավարտը իրականացնել ՙՆոյեմբերյան՚, ՙԲյուրեղավան՚, Թիվ 76 (ք. Հրազդան) մասնաճյուղերի գործունեության հասցեափոխություն և վերանորոգման աշխատանքներ «Ապարանե մասնաճյուղում:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: