Երկուշաբթի, 11 Հոկտեմբերի 2010 16:26
Հայաստանում բարձրանում են թանկարժեք մետաղնրի գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 11-17-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15508.64 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ բարձրանալով 2.4%, արծաթի գինը սահմանվել է 262.21 դրամ (աճը կազմել է 4%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19640.42 դրամ, ինչը 2.8% ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 6717.76 դրամ (աճելով 2.9%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 13.3.%, պալադիումի գինը` 30.4%, արծաթի գինը`21.4%, պլատինի գինն իջել է 5.2% և