Երկուշաբթի, 18 Հոկտեմբերի 2010 15:17
Հայաստանում բարձրանում են թանկարժեք մետաղնրի գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 18-24-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15779.52 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ բարձրանալով 1.7%, արծաթի գինը սահմանվել է 275.43 դրամ (աճը կազմել է 5%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19647.80 դրամ, ինչը 0.04% ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 6835.27 դրամ (աճելով 1.7%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 15.4.%, պալադիումի գինը` 32.7%, արծաթի գինը`27.5%, պլատինի գինն իջել է 5.3%