Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2010 18:30
ԿԲ գնահատականներով Հայաստանում շարունակվում է ինֆլյացիայի նվազելու միտումները
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա երրրդ եռամսյակում Հայաստանում ՌԵՊՈ-գործարքների շուկայում միջնաժամկետ տոկոսադրույքներն իջել են 3.04%, մինչև 7.13%, միջբանկային ՌԵՊՈ-գործարքների տոկոսադրույքները` 2.27%, մինչև 6.61%, առաջնային շուկայում պետպարտատոմսերի եկամտաբերությունը` 1.81%, մինչև 10.27%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական Բանկի մամուլի ծառայությունից, վերոնշյալ տոկոսադրույքների նվազումը տեղի է ունեցել, չնայած այն բանին, որ ԿԲ, ինֆլյացիայի փոփոխության առաջարկությունների գործոնների գերակայող ազդեցության պայմաններում, մայիսից սկսած վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանում է 7.25%-ի վրա: Դրա հետ կապված լոմբարդային ՌԵՊՈ-գործարքների տոկոսադրույքը ԿԲ կողմից սահմանվել է 10.25%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 4.25% մակարդակի վրա:
Սեպտեմբերին տարեկան ինֆլյացիան կազմել է 8.6%, ընդ որում, 3.3%-ով այն պայմանավորված է եղել բանջարեղենի ու մրգերի գների, իսկ 1.5%-ով`հացամթերքի գների աճով: Միայն սեպտեմբերին գրանցվել է 0.2% դեֆլյացիա, որի պայմաններում տարեկան ինֆլյացիայի մակարդակն իջել է 1 տոկոսային կետով: ՀՀ ԿԲ գնահատականներով, նվազելու միտումները շարունակվում են, ինչն ինֆլյացիային թույլ կտա կանխատեսվող ժամանակահատվածում մոտենալ նպատակային սահմանի վերին սանդղակին: