Երկուշաբթի, 25 Հոկտեմբերի 2010 13:25
Հայաստանում իջել են ոսկու գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հոկտեմբերի 21-25-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15581.24 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ նվազելով 1.2%, արծաթի գինը սահմանվել է 275.79 դրամ (աճը կազմել է 0.1%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19445.91 դրամ, ինչը 1% պակազ է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 6759.56 դրամ (նվազելով 1.1%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 14.%, պալադիումի գինը` 31.2%, արծաթի գինը`27.7%, պլատինի գինն իջել է 4.2% և