Ուրբաթ, 8 Հոկտեմբերի 2010 19:32
Յունիբանկն իր գործունեության իննամյակի նախօրեին ֆինանսական արդյունքները հանրագումարի է բերել առաջատար դիրքերում
ԱրմԻնֆո. Յունիբանկն իր գործունեության իննամյակի նախօրեին ֆինանսական արդյունքները հանրագումարի է բերել առաջատար դիրքերում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Յունիբանկի մամուլի ծառայությունից, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ակտիվներն անցել են 106 մլրդ.դրամից: Ակտիվնրի կազմում վարկային ներդրումները կազմել են 70% կամ 74 մլրդ.դրամ, ապահովելով 32.6% տարեկան աճ: Բանկի պարտավորությունները կազմել են 93 մլրդ.դրամ, այդ թվում 45.5 մլրդ.դրամի ժամկետային ավանդները: Բանկն ապահովել է 938.3 մլն.դրամի շահույթ:
Աղբյուրի համաձայն, առաջիկա տարիներին Յունիբանկի առաջնային խնդիրը Հայաստանի թիվ մեկ մանրածախ բանկ դառնալն է: Մի շարք այլ դիրքերով բանկն արդեն զբաղեցնում է առաջատարի դիրքերը բանկային շուկայում: Յունիբանկը հանդիսանում է ժամկետային վարկերի և դրամական փոխանցումների անփոխարինելի առաջատարը, առաջին տեղն է գրավում թողարկված քարտերի քանակով: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով բանկը գտնվում է առաջատարների եռյակում, իսկ արդյունաբերության վարկավորման ծավալներով զբաղեցնում է առաջին հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում:
2010 թվականի հոկտեմբերի 11-ինյունիբանկը տոնում է իր գործունեության 9-ամյակը: Տոնակատարությունը չի սահմանափակվելու հանդիսավոր բանկետով, այլ տեղի կունենա տոնական համերգ, որին հրավիրված է նաև ռուսական երգիչ Վալերի Մելաձեն, որը ելույթ կունենա նաև Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ: Հանդես կգան նաև մի շարք հանրաճանաչ կատարողներ: