Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2010 15:58
Ամերիաբանկն իր նախաձեռնությունները հայտարարել է ՙՀարյուր տարին միայն սկիզբն է՚ նոր կարգախոսով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկն իր նախաձեռնությունները հայտարարել է ՙՀարյուր տարին միայն սկիզբն է՚ նոր կարգախոսով:
ՙՀուսով ենք, որ հաջորդ հարյուրամյակում կկարողանանք պահպանլ անցնաո ժամանակահատվածում ձեռք բերվածը՚, - Բանկի 100-ամյակին նվիրված նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Ամրացնելով սպասելիքները Բանկի գործունեության ընթացիկ արդյունքներով, ինչպես նաև առաջիկա ինովացիոն լուծումներով, Տ.Ջրբաշյանը տեղեկացրել է, որ Բանկն իր կորպորատիվ գործընկերների, հաճախորդների ու համաքաղաքացիների համար պատրաստել է 100 նոր անակնկալ, որոնց վերաբերյալ մանրամասները նա որոշել է չբացել, միայն նշելով, որ առաջիկա շաբաթ Ամերիաբանկն իր հաճախորդներին կառաջարկի, հայկական շուկայի համար ինովացիոն, վարկային մի նոր պրոդուկտ:
Ընդհանրացնելով բանկի 9 ամիսների գործունեությունը, Տ.Ջրբաշյանը նշլ է, որ Ամերիաբանկը գործնականում բոլոր ֆինանսական ցուցանիշներով Հայաստանի բանկային համակարգում զբաղցնում է 2 տեղը, իսկ որոշ ցուցանիշներով հանդիսանում է անվիճելի առաջատար:
Մամուլի ասուլիսի սկզբում Տ.Ջրբաշյանը լրագրողներին պատմել է Բանկի ստեղծման պատմությունը, որը նախորդ դարի 20-ական թվականներին ստեղծվել է որպես Տարածաշրջանւմ ամենամեծ բանկի` Թբիլիսիի Կենտրոնական առևտրի բանկի մասնաճյուղ և հետագայում վերանվանվել է Կովկասյան բանկի: 1917 թվականին բանկը դառնում է ԽՍՀՄ Պետբանկի մասնաճյուղը, որի բազայի վրա էլ 1959 թվականին ստեղծվում է ՙՇինբանկի՚ հայկական մասնաճյուղը, իսկ 1974 թվականին դառնում է ՙՎնեշտորգբանկի՚ հայկական մասնաճյուղը: 1992 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ վերածվում է ՙՀայիմպեկսբանկ՚ ՓԲԸ, որն էլ հետագայում գնվում է TDA Holdings Limited ընկերության կողմից և վերանվանվում` Ամերիաբանկի: