Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2010 18:07

Թափանցիկ և հասկանալի շուկայի պայմաններում նահանջում է անգամ մոնոպոլիայի սպառնալիքը


ԱրմԻնֆո. Ֆոնդային շուկայի բարձր մենաշնորհայնություն, ցածր մրցակցություն, երկարատև լճացում, մի խոսքով, մեծ դժվարությամբ ու ճռնչյունով աշխատող տնտեսություն` սա փաստ է, սակայն ամենավատն այն է, որ չկան այդ ամենը շտապ վերակենդանացող որևէ նախադրյալներ: Կարո՞ղ է արդյոք միայն կենսաթոշակային ռեֆորմը, ինչքան էլ այն լուրջ լինի, լուծել պրոբլեմների այս փունջը: ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում այս մասին է պատմում <Կասկադ Ինվեստմենթ> ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պապյանը:

Պրն.Պապյան, տեղական և արտասահմանյան բոլոր փորձագետները միաձայն պնդում են, որ մեր երկրին, ինչպես նաև հետխորհրդային շրջանի շատ երկրների, անհրաժեշտ է կենսաթոշակային ռեֆորմը, միայն չեն կարողանում համաձայնության գալ ժամկետների հարցում: Ամենայն հավանականությամբ նոր համակարգը կամավոր հիմունքներով կսկսի գործել հաջորդ տարվանից: Հաշվի առնելով այդ համակարգի բարդ կառուցվածքը, հավանաբար, դրա ներդրումը զերծ չի՞մնա որոշակի դժվարություններից:


Ցանկացած ձեռնարկում, իսկ մեր դեպքում` կենսաթոշակային համակարգի ներդրումը, որոշակի ռիսկեր է պարունակում, պահանջում է բոլոր գործընթացների, այդ թվում կազմակերպչա-տեխնիկական աշխատանքների լուրջ նախապատրաստական կարգավորում: Ոչ մի երկրում կենսաթոշակայինի նմանատիպ բարդ ռեֆորմները երբեք չեն ընթացել առանց որոշակի դժվարությունների, առանց բացթողումների ու ընդհատումների: Սակայն, տնտեսության մեջ կենսաթոշակային կուտակումների ձևավորման աղբյուրները բոլոր տեսանկյուններից էլ հարմար են: Ընդհանրապես, աշխարհում քիչ են տնտեսական այն գործընթացներն ու երևույթները, որոնք արժանացել են փորձագետների միահամուռ հավանությանը: Կարդացեք ում ուզում եք` աշխարհի ամենահայտնի ֆինանսիստներին ու պրոֆեսորներին, ուսումնասիրեք զարգացած տնտեսական համակարգ ունեցող երկրների փորձը: Ամենուր կտեսնեք, որ տնտեսության որակական և դինամիկ աճն ուղղակիորեն կախված է տնտեսության մեջ գոյություն ունեցող երկարաժամկետ խնայողություններից:

Սակայն, միայն այն դեպքում, երբ այդ խնայողությունները ներդրվում են: Այստեղ արդեն արդիական է դառնում կենսաթոշակային ակտիվների ներդրման արդյունավետության խնդիրը: Չէ՞ որ դասականները գրել են, որ տնտեսության մեջ ամենալուրջ պրոբլեմներն առաջանում են երկու փոխկապակցված կատեգորիաների` խնայողությունների ու ներդրումների միջև առաջացած դիսպրոպորցիայի հետևանքով: Եվ այդ դիսպրոպորցիան առաջանում է ամենաթերի զարգացած երկրներում, այն երկրներում, որտեղ չկա մրցակցություն, չկա ազատ շուկա: Կուտակային համակարգի ներդրումով մենք հնարավորություն կստանանք` կամ ֆոնդավորելու օտարերկրյա նախագծերը, այսինքն, ֆինանսավորել ուրիշի տնտեսությունը, կամ սեփական կառավարությանը տրամադրել պարտքեր, քանի որ Հայաստանի պարտավորությունների այս անմրցունակ ու մենաշնորհայնացված շուկայում այլ տարրեր, պարզապես չկան: Այստեղ ոչ ֆոնդային բորսա կա, ոչ էլ ներդրումների որևէ ուղղակի գործիքներ, էլ չեմ խոսում արտադրյալ գործիքների մասին: Անհնար է ներդրումներ կատարել անգամ անշարժ գույքում, քանի որ բացակայում են այդ շուկա դուրս գալու մրցակցային հնարավորությունները: Ստացվում է, որ բոլոր այդ խնայողությունները պետպարտատոմսերի շուկայից ու բանկային ավանդներից բացի մեր երկրում ուրիշ ոչ մի տեղ չեն կարող աշխատել:

Այն ինչ Դուք ասում եք բնովին հասկանալի է ու տրամաբանական, սակայն գերագնահատում եք մեր պրոբլեմների մասշտաբները: Ուսումնասիրեք այլ երկրների փորձը, որոնք անցել են այդ ռեֆորմի ճանապարհով: Այդ երկրներն էլ են որոշակի պրոբլեմներ ունեցել տնտեսությունում` նույն մենաշնորհայնությունը, համակարգային մակարդակի նույն կոռուպցիան, սակայն վերջնական արդյունքում նրանց հաջողվել է հաջողությամբ իրականացնել կենսաթոշակային ռեֆորմը, ավելին, ապահովել իրենց տնտեսությունների որակական ու դինամիկ աճ: Ինչո՞ւ մենք պետք է նահանջենք այդ պրոբլեմների պատճառով: Մանավանդ, որ համակարգը մեր երկրում սկզբում կաշխատի կամավոր հիմունքներով և ակտիվների կառավարիչները գործ կունենան փոքր գումարների հետ: Ֆոնդային շուկան աստիճանաբար կգա անհրաժեշտ տեսքի: Գործարկման առաջին տարիներին մեր ծավալների համար բավարար կլինի նույնիսկ տասնյակ որակյալ էմիտենտների առկայությունը, իսկ դա լիովին իրատեսական է:

Ի դեպ, կա՞ն արդյոք նախնական գնահատականներ, թե կամավոր համակարգի գործարկման առաջին տարիներին ինչպիսին կլինի խնայողությունների ծավալը:

Մոտավոր հաշվարկներով, կամավոր համակարգի շրջանակներում ամենամյա խնայողությունները կկազմեն 5ից մինչև 12 մլն.ԱՄՆ դոլար: Եվ կարիք չկա անհանգստանալ, որ այդ խնայողությունները <կնստեն> օտարերկրյա տնտեսություններում, այսիքն կներդրվեն օտար երկրների ֆոնդային բորսաներում, մանավանդ որ ողջ գործընթացը կլինի մանրազնին կարգավոված ու թափանցիկ: Ոչ մի վախենալու բան չկա, որ այդ միջոցներն սկզբում կներդրվեն միայն պետպարտատոմսերում, դա թույլ կտա որոշակի իջեցնել մեր փողերի արժեքը: Կուտակային համակարգն այդ ամենից բացի թույլ կտա անցնելու արդարացի կենսաթոշակային ապահովման որակական նոր համակարգի, ինչը կփոխի քաղաքացիների գիտակցությունը և թույլ կտա ստեղծել երկիրը կայունացնող <միջին խավ>: Կենսաթոշակային կուտակումների բարձր որակը մեր քաղաքացիների համար էլ ավելի կարդարացնի դեպի օտարերկրյա ակտիվեր նրանց միջոցների հոսքը:

Բացատրեք, թե ինչպե՞ս պետք է գործի կամավոր համակարգը: Ի՞նչ կստանա գործատուն, որը միացել է կենսաթոշակային ապահովման կամավոր համակարգին: Ինչպիսի՞ արտոնություններ նա կստանա:

Օրինագծում, ինչքանով ինձ հայտնի է, այդ հարցի հետ կապված վերջնական թվեր չկան: Սակայն ռեֆորմի հիմնական գաղափարը հետևայլն է` կենսաթոշակային ապահովման սխեմաներին միացած գործատուն կստանա բավականին էական հարկային արտոնություններ: Մեր հաշվարկներով, գործատուն հանգիստ կարող է աշխատողի օգտին փոխանցել աշխատավարձի ֆոնդի 7.5%: Այսինքն, այդ 7.5%-ը նրան կփոխհատուցվի հարկային արտոնություննների հաշվին: Ցանկության դեպքում նա, բնական է, կարող է իր աշխատողների օգտին փոխանցել նաև ավելի մեծ գումարներ, սակայն` արդեն իր հաշվից: Այդ դեպքում նրա պարգևը կլինի իր աշխատողների էքստրա-լոյալությունը, ինչը որոշ ոլորտներում շատ կարևոր է բիզնեսը հաջողությամբ վարելու համար:

Ո՞ւմ եք Դուք տեսնում ընկերության պոտենցիալ հաճախորդների շարքում:

Առաջին հերթին, իհարկե, օտարերկրյա ընկերություններին, որոնք իրենց երկրներում արդեն ունեն կենսաթոշակային համակարգի նմանօրինակ մոդելներ: Դրանք այնքան էլ շատ չեն, սակայն կարևորը նա է, որ դրանք կան: Այդ ընկերությունների հաջողակ սխեմաներն աստիճանաբար կընդօրինակվեն մեր իրավաբանական անձանց կողմից: Շուկայի մյուս հետաքրքիր հատվածը դա 40-ից բարձր տարիք ունեցող և բարձր վարձատրվող քաղաքացիներն են: Նրանք պարտադիր համակարգի մաս չեն կազմում, այսինքն, մասնավոր կենսաթոշակը պետք է կուտակեն ինքնուրույն: Պետությունը հարկային արտոնություններ է նախատեսում նաև այդ դեպքում: Վստահ եմ, որ ստեղծված հնարավորություններից կօգտվեն շատերը:

Իսկ շուկայի ծավալն ինչպե՞ս կփոխվի կամավոր համակարգի ներդրումից հետո:

Ամենավատ սցենարով ընթանալու դեպքում թրաստային ծառայությունների շուկայի ընդհանուր ծավալը կամավոր համակարգի ներդրումից հետո չի գերազանի անգամ տարեկան 5 մլն.դոլարի մուտքերը:

Ենթադրենք, որ կամավոր համակարգի շրջանակներում կենսաթոշակային ակտիվների տեղաբաշխման հետ կապված պրոբլեմներ են առաջանում, քանի որ ակտիվների ծավալն այնքան էլ մեծ չէ, իսկ ի՞նչ կարելի է ակնկալել կենսաթոշակային պարտադիր համակարգից, չէ՞ որ այս դեպքում արդեն կձևավորվեն բավականին լուրջ ակտիվներ, և որտե՞ղ պետք է դրանք ներդնենք:

Ձեր խոսքերից ստացվում է, որ Հայաստանում չկան երկարաժամկետ ներդրումային նախագծեր, կամ այնպիսի ընկերություններ, որոնց բաժնետոմսերում կամ պարտատոմսերում կարելի է ներդրումներ կատարել:

Նշեք մի քանի այդպիսի ընկերություն:

Միանշանակ է, որ այդպիսի ընկերություններ Հայաստանում կան, և նրանք անպայման կիրականացնեն IPO, ամեն ինչ կախված է ժամանակից: Իմաստ չունի տպագրել այն ընկերությունների ցանկը, ում հետ արդեն նախնական աշխատանքներ ենք իրականացնում: Անձամբ ես պատրաստ եմ ներդրումներ կատարել այդ ընկերությունների բաժնետոմսերում և պարտատոմսերում: Այնպես որ, միանշանակորեն պնդել, որ կուտակային համակարգի ներդրումը կբերի լրացուցիչ դժվարությունների, ժխտել այդ համակարգի բազմաթիվ դրական կողմերը և այդ գործընթացի բազմազանությունը դիտել միայն պրոբլեմնրի տեսանկյունից` ճիշտ չէ: Դա հատուկ է ռեդուկցիոնիզմի կողմնակիցներին: Ընդհանուր առմամբ, կենսաթոշակային ռեֆորմից կշահեն բոլորը:

Իսկ տոկոսադրույքների ռի՞սկը: Ողջ քաղաքակիրթ աշխարհում դրանք իջնում են, իսկ մեզ մոտ չգիտես ինչու բարձրանում, և դա կոչվում է ընդլայնողական քաղաքականություն: Միգուցե միայն մեր երկրո՞ւմ, որտեղ ընդլայնողական քաղաքականությունը բերում է տոկոսադրույքների կրկնակի աճի: Իսկ բարձր տոկոսադրույքները, հասկանալի է, շատ են սահմանափակում կորպորատիվ պարտավորությունների շուկայի ակտիվությւոնը, որի նկատմամբ հետաքրքրությունը պոտենցիալ էմիտենտների մոտ սկսում է անհետանալ: Չէ՞ որ չեք կարող ժխտել, որ մեր երկրում բավականին բարձր են տոկոսային, փոխարժեքային և արտարժութային ռիսկերը:

Այդ ռիսկերը այս կամ այն մակարդակով, գործնականում, առկա են նաև յուրաքանչյուր երկրում: Մի մոռացեք, որ մեր տնտեսությունը որոշակիորեն մեկուսացված է համաշխարհային ֆինանսական համակարգից, ինչն էլ հաճախ բերում է արտաքին աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ոչ համարժեք ռեակցիայի: Ես չեմ ժխտում, որ նոր համակարգին անցնելը կլինի ծանր, սակայն, չէ՞ որ ռեֆորմը թույլ կտա երկարաժամկետ ներդրումային փողերի միջոցով երկրում հավասարակշռել տնտեսության բազմազան ու բազմաթիվ ֆինանսական գործընթացներ: Այդ փողերը թույլ կտան կյանքի կոչել ամենաորակյալ ներդրումային նախագծերը, իսկ դրանք մեզ մոտ բավականաչափ են: Կոնկրետ մակրո պրոբլեմներն ունենում են իրենց կոնկրետ լուծումները: Ինչքան առողջ է տնտեսությունը, այնքան հեշտ է լուծել այդ պրոբլեմները: Հավատացեք, այն փաստը, որ այդ փողերի կառավարման գործընթացն ամբողջովին թափանցիկ կլինի, և յուրաքանչյուր անձ ցանկացած պահի կարող է ստուգել իր անձնական հաշիվը, ինքնուրույն ընտրելով ակտիվների ներդրման օբյեկտները, ի չիք է դարձնում Ձեր բոլոր հիմնական անհանգստությունները: Եթե Դուք որոշակի խախտումներ բացահայտեք ձեր ակտիվների կառավարչի գործողություններում, ապա, պարզապես, կարող եք փոխել այդ կառավարչին, այդ իրավունքը վերապահված է օրենքով:

Ամենից շատ անհանգստացնում է տնտեսական նորմալ ենթակառույցների բացակայությունը, որոնք գործում են ազատ շուկայի մրցակցության սկզբունքներով: Ներդրումային ընկրությունները չեն աշխատում, բորսան չի աշխատում, չկա ֆոնդային շուկա: Ստացվում է, որ մենք պատրաստվում ենք կառուցել ավազե շենք:

Կրկնում եմ, Դուք շատ եք գերագնահատում մեր պրոբլեմների մասշտաբները: Ենթակառույցները կան, դրանք, պարզապես, զարգացած չեն այնչափ, որչափ որ անհրաժեշտ է: Ինչով է լավ կենսաթոշակային ռեֆորմը` այն շուկա կբերի ինստիտուցիոնալ ներդրողների, որոնցից հետո էլ կգան նաև էմիտենտները: Շուկայում ինստիտուցիոնալ ներդրողների հայտնվելն արմատապես կփոխի ու կբարելավի շուկայի որակը: Այդպես է եղել ողջ աշխարհում, այդպես կլինի նաև մեզ մոտ: Հայաստանի <սպեցիֆիկ> պրոբլեմներն այնքան էլ շատ չեն: Մեր բոլոր պրոբլեմներն էլ ինչ-որ տեղ, ինչ-որ ձևով արդեն լուծվել են: Գլխավորը նա է, որպեսզի լինի այդ ամենն իրականացնելու վճռականություն:

Արժե՞ արդյոք կենսաթոշակային համակարգը դիտել որպես կապիտալի կազմակերպված շուկայի զարգացման դրայվեր: Չէ՞ որ, օրինակ, Ղազախստանում դա հանգեցրել է լուրջ պրոբլմների, անգամ մինչև կենսաթոշակային հիմնադրամի անվճարունակության:

Ղազախստանում մի-քիչ այլ իրավիճակ էր: Բանը նրանում է, որ այնտեղ ավելորդ դրամական իրացվելիություն էր կուտակվել տնտեսության մեջ, քանի որ նրանց օրենքը խստորեն արգելում էր կենսաթոշակային ակտիվները տեղաբաշխել արտասահմանյան շուկաներում, որտեղից էլ սկսվեցին <փուչիկները>: Նման իրավիճակ եղավ նաև Լեհաստանում: Այնտեղ ֆոնդային բորսան սաստիկ <տաքության> մեջ հայտնվեց, և բաժնետոմսերի արժեքը սաստիկ բարձրացված էր: Իսկ, օրինակ, Էստոնիայում և Լատվիայում նման սահմանափակումներ ընդհանրապես չեն եղել, և կառավարիչները կարող էին ներդրումներ կատարել արտասահմանյան ակտիվներում` կենսաթոշակային կուտակումների համարյա ամբողջ ծավալներով: Կենսաթոշակային կապիտալի արտահանման սահմանափակումները կարող են ավելի վտանգավոր լինել, քան այն կարող է տեսանելի լինել առաջին հայացքից:

Կարող եմ կենսաթոշակային ռեֆորմի օգտին բերել բազմաթիվ փաստարկներ, սակայն դրանք կարող են թվալ գրքային: Չնայած համաշխարհային տնտեսության պարբերաբար կրկնվող ճգնաժամներին, արտասահմանյան ֆոնդային շուկաներն արդեն մի քանի հարյուրամյակ է, որ պահպանում են աճի միտումները, այսինքն, ֆոնդային շուկան հիմնականում աճում է և ոչ թե <ընկնում>: Երբ մենք խոսում ենք կենսաթոշակների մասին, ապա դա ավելի քան 20 տարիների հեռանկար է: Այդ ժամկետների համար արժեթղթերն ավելի ձեռնտու են քան ավանդները: Սա էլ, հիմնականում, հանդիսանում է դրանց գոյատևման պատճառը: Այո, չեմ ժխտում, ոմանց բախտը կարող է և չբերել, մասնավորապես, խոսքը գնում է այն անձանց մասին, որոնք կենսաթոշակի կանցնեն ճգնաժամի ընթացքում, սակայն այդ ռիսկերն էլ կարելի է հավասարակշռել, եթե ակտիվները վստահել պրոֆեսիոնալ կառավարչի: Որոշակի դժվարություններից ու ռիսկերից զերծ մնալ մենք չենք կարող: Սակայն դա մեզ իրավունք չի տալիս ժխտել կուտակային համակարգի բոլոր առավելությունները: Դրանք ավելի շատ են, քան թերությունները: Ընդ որում, կուտակային կենսաթոշակային մեխանիզմից լավ մեխանիզմ դեռ ոչ ոք չի հնարել:

Ձեր խոսքերից հետևում է, որ կնսաթոշակային խնայողություններն օտարերկրյա շուկաներում ներդնելու հնարավորությունը մեզ թույլ կտա չկրկնել Ղազախստանի և Լեհաստանի ճակատագիրը:

Իհարկե: Կենսաթոշակային ապահովման պարտադիր համակարգի շրջանակներում կառավարիչները կարող են իրենց վստահված ակտիվների 30%-ը <արտահանել>: Կարծում եմ, այս թիվը կարող էր լինել ավելի մեծ: Կամավոր համակարգի շրջանակներում, հուսով եմ, որ նման սահմանափակումներ չեն լինի ընդհանրապես, և կառավարիչներն իրենք կարող են որոշել, թե որտեղ և ինչքան ներդնել, քանի որ դա <փուչիկների> դեմ պայքարի ամենալավագույն միջոցն է: Այդ ճանապարհով մենք կարող ենք խույս տալ կենսաթոշակային փողերի փոշիացումից: Համենայն դեպս, այդպես է նշված օրենքի նախագծում, որը ես կարդացել եմ իսկ վերջնական տեքստը դեռ չկա:

Իսկ Ձեղ չի՞ անհանգստացնում, որ կենսաթոշակային ակտիվների հիմնական մասը կենտրոնացված կլինի որոշակի խմբերի, մոնոպոլիաների ձեռքերում: Չէ՞ որ նման իրավիճակ է այսօր տիրում մեր տնտեսության, գործնականում բոլոր, քիչ թե շատ մրցունակ ոլորտներում:

Մոնոպոլիաների առաջացման ռիսկը գոյություն ունի ամեն տեղ և մշտապես: Սակայն կամավոր կենսաթոշակային համակարգի շրջանակներում ես ամբողջովին բացառում եմ նման սցենարը, քանի որ, համաձայնեք, ոչ ոք չի կարող ձեզ ստիպել, ձեր կամքին հակառակ կատարել կենսաթոշակային վճարներ այս կամ այն հիմնադրամին, դա պարզապես` անհեթեթություն է: Անգամ պարտադիր համակարգի շրջանակներում դա քիչ հավանական է, քանի որ յուրաքանչյուր պոտենցիալ կենսաթոշակառու կունենա իր անձնական հաշիվը և կարող է օպերատիվ կերպով հետևել հաշվի ցանկացած փոփոխություններին, ինքնուրույն որոշել, թե որտեղ ներդնել իր խնայողությունները, իր հայեցողությամբ ընտրել ակտիվների կառավարչին, իսկ ցանկության դեպքում նա կարող է իր հաշիվը տեղափոխել մեկ այլ կենսաթոշակային հիմնադրամ: Իսկ ի՞նչ տրամաբանություն կա, թե իբր կառավարիչը կփոշիացնի կենսաթոշակառուների խնայողությունները, չէ՞ որ, վերջիվերջո, կենսաթոշակային հիմնադրամները կառավարվում են մասնավոր ընկերությունների կողմից, որոնք կաշխատեն իրենց որակներով ու պրոֆեսիոնալիզմով գրավել ու իրենց մոտ պահել հաճախորդներին:

Չեմ ժխտում նաև որոշակի կառույցների կան անձանց կողմից կլինեն չարաշահումների փաստեր: Սակայն դա չի կարող և չպետք է դառնա ռեֆորմից հրաժարվելու պատճառ` ընդհանրապես: Եթե ամբողջ համակարգն աշխատի թափանցիկորեն, ինչն ամրագրված է օրենքով, ապա այդ բոլոր չարաշահումները կարելի է կանխարգելել: Մեկ հասարակ օրինակ, եթե ձեր կառավարիչը փորձում է ձեր ակտիվները ներդնել ռիսկային նախագծերում, կամ անհուսալի ակտիվներում, դուք, այդ մասին կիմանաք առաջին հերթին, ստուգելով ձեր հաշիվը, երկրորդ, կարող եք այդ կառավարչի մասին գրել <հետաքրքիր> հոդված, աղմուկ բարձրացնել ԶԼՄ-ներում և բավականին փչացնել նրա հեղինակությունը և այլն: Դժվար թե նման կառավարիչները երկար մնան շուկայում: Իսկ կառավարչին փոխելու իրավունքը օրենքով չի կարող սահմանափակվել:

Ինչպիսի՞ն են այսօր Ձեր թրաստային գործառնությունների ծավալները:

Պորտֆելն այնքան էլ մեծ չէ` մոտ 3 մլն.դոլար, դա կազմում է թրաստային ծառայությունների տեղական շուկայի մոտ 90%-ը: Կարծում եմ, որ առաջատարի դիրքերը կպահպանենք նաև ապագայում: Իսկ այդ շուկայի ընդհանուր ծավալները կարող էին ավելի մեծ լինել, եթե չլիներ 2008 թվականի ճգնաժամը: Սակայն, վատթարագույնը մնացոլ է անցյալում:

Կուզենայի նշել, որ մենք շատ ենք սպասում այդ ռեֆորմին, առաջին հերթին, քանի որ արդեն 5 տարի է զբաղվում ենք անձնական և ինստիտուցիոնալ թրաստների կառավարումով, այլ խոսքերով, ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվների հավատարմագրային կառավարմամբ, և երկրորդ, քանի որ կենսաթոշակային ռեֆորմը լուրջ խթան կհանդիսանա իրական տնտեսությունում ներդրումային գործընթացներն ակտիվացնելու համար: Հուսով եմ, որ կենսաթոշակային ռեֆորմի վերաբերյալ օրինագիծը մեր պատգամավորների կողմից կընդունվի նաև վերջնական ընթերցմամբ:

Էմանուիլ Մկրտչյան

Էլիտա Բաբայան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
31.10.2025
RUB4.73-0.02
USD382.65-0.07
EUR442.76-1.39
GBP502.42-1.81
CAD273.11-1.10
JPY24.83-0.03
CNY53.79-0.02
CHF477.00-1.40