Չորեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2010 10:58
Ամերիաբանկի լիզինգային պորտֆելը հասել է 2 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. Ամերիաբանկի լիզինգային պորտֆելը հասել է 2 մլրդ.դրամի, ԱրմԻնֆո գործակալության հարցին պատասխանելով հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նա նշել է, որ Հայաստանի լիզինգային ծառայությունների շուկան բավականին ծավալուն է և ունի զարգացման լավ հեռանկարներ: ՙԻ դեպ, ներկայումս մշակվում են գործող օրենսդրության փոփոխություններ, կապված լիզինգային կազմակերպությունների հարկման հետ՚, -ընդգծել է Տ.Ջրբաշյանը:
Նրա կարծիքով, գոյություն ունեցող օրենսդրական խոչընդոտների վերացումը կբերի լիզինգի շուկայի ակտիվացմանը, մանավանդ, որ Հայաստանի բանկերի, ինչպես նաև Ամերիաբանկի կողմից տրամադրվող երկարաժամկետ վարկերը հիմնականում ուղղվում են հիմնական միջոցների նորացմանը:
Մեկնաբանելով Հայաստանում լիզինգի երկրորդային շուկայի բացակայությունը, Տ.Ջրբաշյանը պարզաբանել է, որ Հայաստանի նման մասշտաբի երկրներում լիզինգի երկրորդային շուկա չկա և չի կարող զարգանալ, իսկ Հայաստանում լիզինգը, հիմնականում, կարող է զարգանալ հիմնական միջոցների նորացման հաշվին: