Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2010 20:09
Անապահով երեխայի համար լավագույն նվերը ապագան է. Հայաստանից 1500 երեխաներ կրթության հնարավորություններ են ստացել HSBC Համաշխարհային Կրթական Հիմնադրամի միջոցներով
ԱրմԻնֆո. 2007թ.-ից ի վեր Հայաստանի անապահով համայնքների շուրջ 1500 երեխաներ դարձել են Էյչ-Էս-Բի-Սի Համաշխարհային Կրթական Հիմնադրամի «Ֆյուչր Ֆրսթե ծրագրի շահառուներ: Մինչ օրս, ԱՄՆ 10 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագրի շահառու են հանդիսանում աշխարհի 45 երկրների ավելի քան 344,000 երեխաներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տղեկացրել են HSBC Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունից,Հայաստանում, ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 55 միլիոն ՀՀ դրամ է ուղղվել տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով կրթական ծրագրերի իրականացմանը: 
Աղբյուրի համաձայն, Հայաստանում «Ֆյուչր Ֆրսթե դրամաշնորհային ծրագրի հաղթողներ են` «Լիարժեք Կյանքե և «Ապագան քոնն էե (2010 թ.), «Հայաստանի Մանուկներ Բարեգործական Հիմնադրամե (2009 թ.) և «Հայաստանի Պատանեկան Նվաճումներե (2008 թ.) հասարակական կազմակերպությունները: Բոլոր չորս ՀԿ-ները աշխատում են անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին և պատանիներին բարօրրությամբ ապահովելու, կենսական նշանակության գիտելիքներ և կրթություն տրամադրելու բնագավառում` նպատակ ունենալով աջակցել  և տևական ներգործություն ունենալ նրանց կյանքի ընթացքին:
ՙԷյչ-Էս-Բի-Սի-ում մենք հավատացած ենք, որ կրթության մեջ ներդրումները չափազանց կարևոր են կայուն զարգացում ապահովելու համար, ինչպես նաև աղքատության և անհավասարությունների դեմ պայքարելու ամենահզոր միջոցն են հանդիսանում: Հպարտ եմ, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում նման հեռանկարային և երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում` ստեղծելով ինքնազարգացման և կրթություն ստանալու հնարավորություններ անուշադրության մատնված, անապահով համայնքների երեխաների համար՚,- այս առնչությամբ ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: