Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2010 20:09
EBRD Ինեկոբանկին կտրամադրի 17 մլն.դոլարի ֆինանսավորում Հայաստանում մասնավոր ձեռնարկություններին ֆինանսավորելու նպատակով
ԱրմԻնֆո. EBRD Ինեկոբանկին կտրամադրի 17 մլն.դոլարի ֆինանսավորում Հայաստանում մասնավոր ձեռնարկություններին ֆինանսավորելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ինկոբանկի մամուլի ծառայությունից, EBRD-ը երկու վարկային ծրագրի շրջանակներում` Հայաստանում երկարատև գործընկեր հանդիսացող Ինեկոբանկին է տրամադրում 17 մլն ԱՄՆ դոլարի վարկ` երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով: Առաջին ծրագրով սպասվում է 6 մլն. դոլարի ստացում` միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով, իսկ երկրորդ ծրագրով` 11 մլն.դոլարի ստացում` ՓՄՁ վարկավորման նպատակով: