Չորեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2010 16:55
Կենսաթոշակային կամավոր համակարգի շրջանակներում տարեկան խնայողությունների ծավալները կազմում են 5-12 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Կենսաթոշակային կուտակային կամավոր համակարգի շրջանակներում տարեկան խնայողությունների ծավալը, որը Հայաստանում կներդրվի 2011 թվականից, վատագույն դեպքում կկազմի 5 մլն.դոլար, իսկ ամենալավատեսական սցենարով`12 մլն.դոլար: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման կարծիք է արտահայտել ՙԿասկադ Ինվեսթմենտս՚ ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պապյանը:
Փորձագետի կարծիքով, ռեֆորմի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ գործատուն, որը գործ է ունենում կենսաթոշակային ապահովման կամավոր սխեմաների հետ, ստանում է բավականին զգալի հարկային արտոնություններ: Ընկերության մասնագետների հաշվարկներով, գործատուն կարող է իր աշխատողների օգտին հանգիստ փոխանցել աշխատավարձային ֆոնդի 7.5%-ը:
ՙԱյդ 7.5%-ը նրան կփոխհատուցվի հարկային արտոնությունների տեսքով: Ցանկության դեպքում, բնական է, նա կարող է իր աշխատողների օգտին փոխանցել ավելի մեծ գումարներ, սակայն, արդեն իր հաշվից: Այդ դեպքում պարգևատրումը կլինի նրա աշխատողների էքստրա-լոյալությունը, ինչը որոշակի առումով բավականին կարևոր է բիզնեսը հաջողությամբ վարելու համար՚,-ընդգծել է փորձագետը:
Մեկնաբանելով 2014 թվականից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի նրդրման հնարավոր դժվարություններն ու ռիսկերը, փորձագետը նկատել է, որ նոր համակարգին անցնելը հեշտ չի լինելու: ՙՍակայն ռեֆորմը թույլ կտա երկարաժամկետ ներդրումային փողերի ստեղծման միջոցով տնտեսության մեջ հավասարակշռել ֆինանսական տարբեր ու բազմապիսի գործընթացներ: Այդ փողերը թույլ կտան կյանքի կոչելու ամենաորակյալ ներդրումային նախագծերը, իսկ դրանք մեզ մոտ բականին են՚,-նշել է Հ.Պապյանը:
Նրա կարծիքով, կոնկրետ միջոցներն ունեն կոնկրետ լուծումներ: ՙԻնչքան առողջ է մեր տնտեսությունը, այնքան հեշտանում է պրոբլեմների լուծումը՚: Փորձագետը վստահ է, որ կենսաթոշակային ակտիվների կառավարման գործընթացը կլինի լիովին թափանցիկ, քանի որ յուրաքանչյուր պոտենցիալ կենսաթոշակառու կունենա իր անձնական հաշիվը և կարող է օպերատիվ ձևով հետևել այդ հաշիվների ցանկացած փոփոխություններին: ՙՅուրաքանչյուր պոտենցիալ կենսաթոշակառու ինքնուրույն պետք է որոշի, որտեղ ներդնի իր խնայողությունները, իր հայեցողությամբ ընտրի ակտիվների կառավարչին և ցանկության դեպքում կարող է իր խնայողությունները տեղափոխել մեկ այլ կենսաթոշակային հիմնադրամ՚: