Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 14:12
Հայաստանի բանկային համակարգի կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը 2010 թվականի 9 ամիսներին աճել է 67%-ից մինչև 72.4%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել է 3.6%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 147.6 մլրդ.դրամ (408.4 մլն. դոլար), կամ 72.4%: Բանկային համակարգի ընդհանուր կանոնադրական կապիտալը հաշվետու եռամսյակում աճել է 4.4%, այդ օրվա դրությամբ կազմելով 203.8 մլրդ.դրամ կամ 564.1 մլն.դոլարի:
Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել է 4.4%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 306.6 մլրդ.դրամ կամ 848.7 մլն դոլար: Կապիտալի կազմում շահույթի բաժինը հոկտեմբերի 1-ին կազմել է 72.5 մլրդ. դրամ կամ 200.6 մլն.դոլար, կրճատվելով երրորդ եռամսյակում 6%: Գլխավոր պահուստներն աճել են 2.1%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 15.1 մլրդ.դրամ կամ 41.7 մլն.դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ` 400 մասնաճյուղերով: