Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 14:13
ՀՀ բանկային համակարգն 2010 թ. 9 ամիսներին ապահովել է 57.2 մլն. դոլարի շահույթ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի համախառն շահույթը 2010 թվականի 9 ամիսներին կազմել է 172.1 մլրդ.դրամ կամ 476.4 մլն.դոլար, իսկ ծախսերը կազմել են 146 մլրդ.դրամ կամ 404.1 մլն.դոլար: Արդյունքում, Հայաստանի բանկային համակարգը 2010 թվականի 9 ամիսները եզրափակել է 26.1 մլրդ.դրամ կամ 72.2 մլն.դոլար բալանսային շահույթով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, 2010 թվականի 9 ամիսներին Հայաստանի առևտրային բանկերի մաքուր շահույթը կազմել է 20.666 մլրդ.դրամ կամ 57.2 մլն. դոլար: Իսկ միայն երրորդ եռամսյակում բանկերի համախառն շրջանառությունը կազմել է 60.3 մլրդ.դրամ, իսկ ծախսերը`49.3 մլրդ.դրամ, բալանսային շահույթը` 11 մլրդ. դրամ, իսկ մաքուր շահույթը` 8.8 մլրդ.դրամ:
Առևտրային բանկերի համախառն եկամուտների կազմում 2010 թվականի 9 ամիսներին տոկոսային եկամուտները կազմել են 98.989 մլրդ.դրամ (274 մլն.դոլար) կամ 57.5%: Ոչ տոկոսային եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամուտների կազմում հաշվետու եռամսյակում կազմել է 16.1% կամ 27.655 մլրդ.դրամ (76.5 մլն.դոլար): Համախառն ծախսերի կազմում տոկոսային ծախսերը 9 ամիսներին կազմել են 29.4% կամ 42.945 մլրդ.դրամ (118.9 մլն.դոլար), իսկ ոչ տոկոսային ծախսերը` 33.8% կամ 49.301 մլրդ. դրամ (136.5 մլն.դոլար):
ՀՀ ԿԲ տվյալներով, 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայստանում գործում էր 21 առևտրային բանկ`400 մասնաճյուղերով: