Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 14:35
2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները կրճատվել են 0.2 տոկոսով, կազմելով 238.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. 2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներն կրճատվել են 0.2%, կազմելով 86.2 մլրդ. դրամ, կամ 238.7 մլն.դոլար: Այդ մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են
ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
ԿԲ տվյալներով, վարկային կազմակերպությունների նոստրո-հաշիվները բանկերում 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են 16%, կազմելով 5.1 մլրդ.դրամ կամ 14.1 մլն. դոլար: Միևնույն ժամանակ, տարվա երրորդ եռամսյակում ավելացել են` բանկերի և ֆինանսակակն կազմակերպությունների նկատմամբ պահանջները`2.8%, կազմելով 22.5 մլրդ.դրամ կամ 62.2 մլն.դոլար:
Լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների ծավալները կրճատվել են 1.2%, կազմելով 4.822 մլրդ.դրամ կամ 13.3 մլն.դոլար: Իրավաբանական անձանց վարկավորման ծավալները կրճատվել են 3.3%, կազմելով 13.1 մլրդ.դրամ կամ 36.2 մլն.դոլար: Իսկ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներն աճել են 0.1%, կազմելով 35 մլրդ.դրամ կամ 96.9 մլն.դոլար:
Վարկային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց վարկավորման ծավալները կրճատվել են 20.1%, կազմելով 1.044 մլրդ.դրամ կամ 2.9 մլն.դոլար: Կանխիկ դրամական միջոցների ծավալները կրճատվել են 2.4%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 180.9 մլն. դրամ կամ 500.6 հազ.դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային կազմակեպություն`60 մասնաճյուղերով: