Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 16:40
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի երրորդ եռամսյակում կրճատվել են 3.9%, կազմելով 148.8 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են 3.9%, հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 53.8 մլրդ.դրամ կամ 148.8 մլն.դոլար: Այս մասին է տեղեկացնում ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: 
Ըստ տվյալների, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների կազմում երրորդ եռամսյակում  ցպահանջ պարտավորություններով գրանցվել է 2.6% անկում, մինչև 213.8 մլն.դրամ (591.7 հազ.դոլար), վճարված տոկոսներով` 6.1%, մինչև 788.9 մլն.դրամ կամ 2.2 մլն.դոլար, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ունեցած պարտավորություններով` 7.8%, մինչև 29.2 մլրդ.դրամի կամ 80.8 մլն. դոլար:
Երրորդ եռամսյակում աճ է արձանագրվել նաև իրավաբանական անձանց ժամկետային պարտավորություններով`0.3%, մինչև 18.8 մլրդ.դրամ կամ 52.1 մլն.դոլար, ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորություններով` 6.3%, մինչև 3.2 մլրդ.դրամ կամ 8.8 մլն. դոլար, այլ պարտավորություններով`6%, մինչև 1.5 մլրդ.դրամ կամ 4.1 մլն.դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն` 60 մասնաճյուղերով: