Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 16:42
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2010 թվականի երրորդ եռամսյակում ավելացել է 6.7 տոկոսով, կազմելով 89.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2010 թվականի երրորդ եռամսյակում ավելացել է 6.7%, կազմելով 32.4 մլրդ. դրամ կամ 89.7 մլն.դոլար: Ընդհանուր կապիտալի կազմում կանոնադրական կապիտալի բաժինը` 2010 թվականի երրորդ եռամսյակում ավելանալով 3.9% կազմել է 23.8 մլրդ.դրամ կամ 66.1 մլն.դոլար:
Ինչպես հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, վարկային կազմակերպությունների կապիտալում օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը երրորդ եռամսյակի կտրվածքով կրճատվել է 0.3%, կազմելով 9.2 մլրդ.դրամ (25.4 մլն. դոլար): Գլխավոր պահուստները երրորդ եռամսյակում աճել են 9.6%, հոկտմբերի 1-ի դրությամբ կազմելով 545.6 մլն.դրամ կամ 1.5 մլն.դոլար: Կուտակված շահույթը 2010 թվականի հկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 7.9 մլրդ.դրամ կամ 21.8 մլն.դոլար, աճելով երրորդ եռամսյակում 15.7%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հոկտմբրի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային կազմակերպություն` 60 մասնաճյուղերով: