Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 16:43
2010 թվականի 9 ամիսներին Հայաստանի վարկային կազմակերպությունների շահույթը կազմել է 7.2 3.8 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն եկամուտը 2010 թվականի 9 ամիսներին կազմել է 14.4 մլրդ.դրամ կամ 39.8 մլն.դոլար, իսկ ընդհանուր ծախսերը` 11.4 մլրդ. դրամ կամ 31.5 մլն.դոլար: Արդյունքում` Հայաստանի վարկային կազմակերպությունները 2010 թվականի 9 ամիսներին վարկային կազմակերպությունների հաշվեկշռային եկամուտը կազմել է 3 մլրդ. դրամ կամ 8.4 մլն. դոլար: 2010 թվականի 9 ամիսների արդյունքներով, վարկային կազմակերպությունների մաքուր շահույթը կազմել է 2.6 մլրդ.դրամ կամ 7.2 մլն դոլար: Այս մասին են Արմինֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ըստ տրամադրված տվյալների, վարկային կազմակերպությունների համախառն եկամուտների կազմում տոկոսային եկամուտները 2010 թվականի 9 ամիսներին կազմել են 8.7 մլրդ.դրամ (24.2 մլն.դոլար), կամ 60.4%: Ոչ տոկոսային եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների կազմում կազմել է 17.3% կամ 2.6 մլրդ.դրամ (7.1 մլն. դոլար): Համախառն ծախսերի կազմում տոկոսային ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2.9 մլրդ.դրամ (8 մլն.դոլար), կամ 25.4%: Ոչ տոկոսային ծախսերը կազմել են 4 մլրդ.դրամ (11.1 մլն.դոլար), կամ 35.3%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 32 վարկային կազմակերպություներ և 60 մասնաճյուղեր: