Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2010 16:45
Հայաստանի ՈՒՎԿ-ների վարկային պորտֆել. շինարարության վարկավորման եռամսյակային` 23.7% անկում, առևտրի վարկավորման 10.3% աճի պայմաններում
Արմինֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել է 0.2%, կազմելով 76.3 մլրդ.դրամ (211 մլն.դոլար), կամ ակտիվների 88.5%-ը: Այս մասին Արմինֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի տվյալներով, հաշվետու եռամսյակի ընթացքում առևտրի ոլորտի վարկավորման ծավալներն աճել են 10.3%, կազմելով 11.5 մլրդ.դրամ կամ 31.7 մլն.դոլար: Արդյունաբերության վարկավորման ծավալներն աճել են 5.5%, կազմելով 4.6 մլն.դոլար կամ 12.6 մլն.դոլար: Հիպոթեկային վարկավորման ծավալն աճել է 5.2%, կազմելով 9.1 մլրդ. դրամ կամ 25.2 մլն.դոլար, սպառողական վարկավորման ոլորտում աճը կազմել է 3.6%, կազմելով 4.1 մլրդ.դրամ (11.2 մլն. դոլար), ֆինանսական հատվածի վարկավորման ծավալը աճել է 2.9%, կազմելով 22.5 մլրդ.դրամ (62.3 մլն.դոլար), տրանսպորտի և կապի ոլորտում` 0.8% կազմելով 2.235 մլրդ.դրամ կամ 6.2 մլն.դոլար: Մնացած ոլորտներում արձանագրվել է վարկավորման ծավալների անկում` շինարարության ոլորտում` 23.7% մինչև 4.4 մլրդ.դրամ կամ 12.4 մլն.դոլար, գյուղատնտեսության վարկավորման ոլորտում` 6.4%, մինչև 12.1 մլրդ.դրամ կամ 33.5 մլն.դոլար:
Ըստ ռիսկերի խմբերի դասակարգված վարկերն ու դեբետորական պարտավորությունները 2010 թվականի երրորդ եռամսյակում աճել են 0.3%, մինչև 79.7 մլրդ.դրամ կամ 220.7 մլն. դոլար: Այսպես, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, վարկային պորտֆելում ՙստանդարտ՚ վարկերը կազմել են 76.5 մլրդ.դրամ (211.7 մլն.դոլար) կամ 95.9%, ՙվերահսկվող՚ վարկերը` 2.044 մլրդ.դրամ (5.6 մլն.դոլար) կամ 2.6%, ՙոչ ստանդարտ՚ վարկերը` 714.7 մլն.դրամ (1.9 մլն.դոլար) կամ 0.9%, ՙկասկածելի՚ վարկերինը պորտֆելը` 493.5 մլն.դրամ կամ 0.6%:
ՙՍտանդարտ՚ վարկերի ծավալը եռամսյակի կտրվածքով կրճատվել է 0.1%: ՙՎերահսկվող՚ վարկերի ծավալը աճել է 13.4%, ՙոչ ստանդարտ՚ վարկերի ծավալը` 6.6% և ՙկասկածելի՚ վարկերի ծավալը` 15%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործել են 32 վարկային կազմակերպություներ` 60 մասնաճյուղերով: