Ուրբաթ, 29 Հոկտեմբերի 2010 11:16

Ամերիկյան և ռուսական ցուցակները սկզբունքորեն չեն կարող իրար հետ կապ չունենալ


ԱրմԻնֆո. Տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման գծով անկախ փորձագետ Հարություն Մեսրոբյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Անցյալ շաբաթ Հայաստան են ժամանել ԱՄՆ Հետախուզությունների Դաշնային Բյուրոյի (FBI) տասնյակ գործակալներ: Հայաստանում նրանց առաքելության նպատակը` պարզելն է, թե ինչ ճակատագիր են ունեցել հայկական հանցագործ խմբավորման 70 անդամների կողմից ԱՄՆ-ում հափշտակված խոշոր գումարները: FBI մտադիր է Հայաստանի Պետական անվտանգության ծառայության հետ համատեղ պարզել, թե ինչպես և ինչ ուղիներով են ամերիկյան կենսաթոշակառուներից հափշտակված փողերը լվացվել Հայաստանի անշարժ գույքի շուկայում: Խոսակցություններ են գնում նաև “ռուսական ցուցակի” մասին, որը կապված է նաև Լուժկովի ու Եղիազարյանի գործի հետ:

Այդ առիթով ԱրմԻնֆո գործակալության խմբագրությունը պրոֆեսիոնալ գնահատականի ակնկալիքով դիմել է տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման գծով անկախ փորձագետ Հարություն Մեսրոբյանին, պարզելու համար, թե ինչքանով է Հայաստանը բաց` նման քրեական տրանսակցիաների համար:

Պրն.Մեսրոբյան, հիշում եմ, երբ կառուցվում էր Հյուսիսային պողոտան, ֆինանսական շատ փորձագետներ, պաշտոնական, ինչպես նաև բանկային վիճակագրության մեջ չգտնելով որոշակի փաստեր, այնուամենայնիվ, այդ շինարարությունն անվանում էին մեծ լվացքի մեքենա: Եվ հանկարծ, օվկյանոսից այն կողմ տեղի է ունենում “սկանդալ”, որի հետքերը բերում են մեր երկրի անշարժ գույքի շուկա: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդ փողերն այդպես համարձակորեն “շրջագայել” Հայաստանում:

Կեղտոտ փողերի լվացման պրոբլեմը մաքուր հայկական պրոբլեմ չէ, դա համաշխարհային պրոբլեմ է: Փորձը ցույց է տալիս, որ բանկային վերահսկողության և կարգավորման ժամանակակից համակարգն արդեն անբողջ աշխարհում վատնել է իրեն: Այդ հնացած վերահսկողության օրինաչափ արդյունքը հանդիսացավ ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամը, որի արդյունքում շատ երկրների իշխանություններ ավելի լավ բան չտածեցին, քան շուկայական պարտքերը բյուջետային միջոցներով փակելը, ինչի արդյունքում առաջացան նոր` պետական պարտքեր: Այժմ որոշակի տեղաշարժեր են սկսվել, կապված, մասնավորապես, օֆշորային զոնաների գլոբալ կրճատման, ինչպես նաև “Բանկային գաղտնիքի մասին” օրենքների խիստ սահմանումները մեղմելու հետ: Մյուս կողմից, ֆինանսական տարբեր փուչիկների հայտնվելը նույնպես նպաստում է կեղտոտ փողերի լվացմանը: Օրինակ, բանկային կանխիկը միշտ էլ թեթևացնում է փողերի ստվերային, այդ թվում նաև քրեական շրջանառությունը: Հենց այս պատճառով է, որ այժմ ամբողջ աշխարհում ուզում են կրճատել բանկային կանխիկի ծավալները: Իսկ Հայաստանում բանկային կանխիկի բաժինը, հիմնականում` ԱՄՆ դոլարով, շատ մեծ է: ԱՄՆ դոլարով բանկային կանխիկը, ինչի մասին որ այդքան շատ է խոսվում, և որը “շրջագայում է” Հայաստանով, սկզբունքայնորեն, գտնվում է մեր կարգավորող մարմինների պաշտոնական հսկողությունից դուրս:

Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ կառավարությունն սկսեց ներդնել հսկիչ-դրամարկղային ապարատները, դրանով իսկ կատարելով միջազգային կառույցների պահանջը: Այդ ամենի արդյունքում, հսկիչ-դրամարկղային ապարատների պրոբլեմը ֆունկցիոնալ նշանակության հարթությունից տեղափոխվեց քաղաքական և սոցիալական հարթություն: Իսկ “սովորական” առևտրականների շահերն այդ պարագայում համընկան խոշորների հետ, ընդ որում, առևտրականներն ավելի շատ հենվում էին պրոբլեմի սոցիալական բաղադրիչի վրա: Այսօր Հայաստանի շատ ոլորտում փաստաթղթաշրջանառությունը կրում է “պատառոտված” բնույթ, իսկ որտեղ գոյություն ունի այդ “պատառոտվածությունը”, այնտեղ միշտ էլ գոյություն է ունենում այդ ուղիների նյութական հոսքերի մուտքի ոչ միայն տեսական, այլ նաև գործնական հնարավորությունը: Բացի այդ, կան տնտեսության այնպիսի գոտիներ, որոնք իրենց էությամբ ավելի արագորեն են իրենց մեջ ընկալում դրամական միջոցների քրեական հոսքերը: Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայստանում, դա նաև շինարարության ոլորտն է, որտեղ միշտ էլ գոյություն է ունեցել հսկայական միջոցների թաքնված գործարկում, ընդ որում, կարևոր չէ, թե որ փուլում: Այսպիսով, նյութական միջոցների, այդ թվում նաև փաստաթղթերի շարժի փաստաթղթաշրջանառության “պատռտվածությունը”, որն ապացուցում է այս կամ այն դրամական հոսքերի առկայությունը, դրան էլ գումարած հայկական տնտեսության օլիգարխիկ համակարգը, բանկային կանխիկի մեծ տեսակարար կշիռը, որի էմիտենտը Կենտրոնական բանկը չէ, հանդիսանում են այն երեք գործոնները, որոնք Հայաստանի ֆինանսական և նյութական հոսքերը դարձնում են քրեածին:

Ձեր կարծիքով, հե՞շտ է արդյոք ԱՄՆ-ից Հայաստան կազմակերպել 100 մլն. և ավելի դոլարների ներհոսք, հաշվի առնելով, որ Նահանգներում դրամական հոսքերին մեծ ուշադրություն է դարձվում:

Այսօր գոյություն անգամ տնտեսության կարգավորվող գոտիները, ասենք բանկային համակարգը, շրջանցող մեխանիզմներ: Դրանք մեկօրյա ընկերություններ են, օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ, գնագոյացման մեջ առաջացած տարբեր տեսակի “ճեղքվածքներ”, որոնք թույլ են տալիս մի քանի անգամ փոխել ապրանքների կամ ծառայությունների գները, քրեական ծագում ունեցող փողեր ստանալու նպատակով: Այս ամենը հաջողությամբ է աշխատում, եթե առանձնապես հաշվի առնեենո այն, որ երկար ժամանակ աշխարհով մեկ վստահորեն քայլում էր “Բանկային գաղտնիքի մասին” օրենսդրությունը: Կան մի քանի երկրներ, այդ թվում նաև Շվեցարիան, որտեղ արդեն 2 դար է, որ այդ Օրենքն ստացել է “կուլտային” բնույթ, ինչը քրեական աշխարհին հնարավորություն է տալիս մաքրել իրենց ֆինանսական հոսքերը: Պատահական չէ, որ վերջերս համառ պայքար էր գնում ԱՄՆ հարկային մարմինների կողմից ԱՄՆ քաղաքացիների Շվեցարիայի բանկերում ունեցած հաշիվներ մուտք գործելու համար:

Մյուս կողմից, Հայաստանում արդեն մի քանի տարի է ինչ ԿԲ-ում, իրավապահ մարմիններում ստեղծված են փողերի լվացումը և խաբեբայությունները վերահսկող կառույցներ: Ավելին, հայկական բանկերը փողերի լվացման և խաբեբայությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են կազմում ու ներկայացնում: Սակայն պետք է ընդունել, որ այդ բոլոր միջոցներն էլ զգալի արդյունքներ չտվեցին, քանի որ խոշոր շնաձկները “տեղադրված ցանցերի” մեջ չեն ընկնում: Նույնը կարելի է ասել կոռուպցիայի դեմ պայքարի երկարամյա պատմության մասին: Իսկ նման իրավիճակը, բնական է, նպաստում է և անգամ սադրում կեղտոտ գործարքների:

Հայկական ընդդիմադիր ԶԼՄ-ները որպես ԱՄՆ-Հայաստան քրեական շղթայի օղակ մշտապես նշում են հանրապետության նախագահի անունը: Ինչքանո՞վ է հնարավոր, որ Հայաստանի նման տնտեսություն ունեցող երկրում նման գործարքներ իրականացվեն առանց բարձրագույն ղեկավարության անտեղյակության:

Ձեր հարցն ավելի շատ կրում է ռիտորիկ բնույթ: Մի կողմից, իհարկե, անհիմն չէ այն փաստը, որ Հայաստանում բացարձակապես ամեն բան պետք է տեղի ունենա բարձրագույն ղեկավարության տեղյակությամբ: Մյուս կողմից, չեմ հավատում, որ Հայաստանի որոշ դեմքեր չունենան անգամ իրենց մոտիկներից թաքցնելու բաներ: Դա տեսականորեն էլ անհնար է, ելնելով մարդկային էությունից: Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ Հայաստանում պետության և մասնավորապես տնտեսության կառավարման համակարգը հսկայական ձևով հակված է քրեական ռիսկերին: Առաջի հերթին, պետության օլիգարխացման շնորհիվ: Օրինակ, Հայաստանում հարկերի հավաքման մակարդակի և ՀՆԱ հարաբերակցութւոնը կազմում է 17%, իսկ ցանկացած նորմալ երկրում այց ցուցանիշը կազմում է 40-50-60 և անգամ 80%: Դա արդեն խոսում է Հայաստանում այն գումարների առկայության մասին, որոնք գնվում են հսկողությունից դուրս, պաշտոնակա՞ն, թե ոչ պաշտոնական, դա արդեն այլ հարց է: Հետևաբար, Հայաստանի տնտեսության վերասկողության համակարգը, պարզապես, նման ցնցումների կարիք է զգում, քանի որ ֆինանսական հոսքերի հսկայական զանգված չի ֆիքսվում, ընդ որում, դա տեղի է ունենում նաև ոչ ֆորմալ հսկողության դեպքերում:

Այլ խոսքերով ասած, մի քանի պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակներն անգամ չե՞ն կարող հանդիսանալ որպես երաշխիքներ:

Իհարկե, կարելի է հսկողությունը կատարելագործել ամենաարդիական տեխնոլոգիական միջոցներով, սակայն համաշխարհային ճգնաժամը և դրա բացասական ազդեցությունները Հայաստանում և աշխարհում` միայն հետևանք են: Պատճառները գտնվում են նյութական հարթությունից դուրս, քանի որ 20-րդ դարի ընթացքում պարբերաբար ու մեթոդիկ կերպով քանդվում էր հոգևոր արժեքների համակարգը, ընդ որում, յուրաքանչյուր երկրում այն ընթանում էր գլխավոր էտնոսի առանձնահատկությունից ելնելով: Հասարակության ձգտումը դեպի սպառումը, միաժամանակ չունենալով զսպվածության որևէ բարոյական նորմեր, բերում է նրան, որ ինքը` հասարակությունն իր մենտալիտետով, հասանելի է դառնում քրեական զարգացումների համար: Իսկ ամենահուսալի հսկողությունը կարող է և պետք է գտնվի մեր ներսում: Բարոյա-էթիկական նորմերը կրիմինալից պաշտպանելու ավելի հզոր միջոց են, քան վերահոսող օրենսդրությունը: Դրա վառ ապացույցներն են տարբեր տեսակի ֆինանսական փուչիկներն ու բուրգերը, որոնք պայթեցին 2008 թվականին: Այդ նույն Միացյալ Նահանգներում 2007-2008 թվականներին պայթում էին տասնյակ միլիարդ դոլարով բուրգեր և հարցը նրանում է, թե ինչու ԱՄՆ վերահսկող մարմինները չեն կարողացել ժամանակին տեսնել վտանգը: Որտե՞ղ էր վերահսկողության այդ թվացյալ համակարգը, երբ ընդամենը մեկ տարում վիժեցին Ամերիկայի բոլոր, կրկնում եմ, բոլոր խոշորագույն ներդրումային բանկերը: Ինչո՞ւ չաշխատեցին արևմտյան գովերգված այդ աուդիտի, ռեյտինգի, կորպորատիվ կառավարման համակարգերը: Ինչո՞ւ ՀԲ և ԱՄՀ եզրակացությունները, որոնք նրանք համառությամբ, լավագույն կիրառման արժանապատվությամբ, ներդնում էին ամբողջ աշխարհում, այդքան արտասվաբեր հանդիսացան: Նման հարցերը շատ են, ընդ որում` ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Եվրոպայում:

Ցանկացած դեպքում, ֆինանսական միջոցների շարժը տեղի է ունենում շղթայաձև, այսնիքն, տրանսակցիաների միջոցով: Իսկ ո՞վ է դառնում վերջնական ստացողը, երբ միջոցներն արդեն ուղարկված են լինում:

Հատկապես այդ տրանսակցիոն շղթայով էլ նրանք ցանկանում են դուրս գալ դրամական միջոցների շղթայի վերջնակետին: “Բանկովսկե դելո” մոսկովյան ամսագրի այս տարվա 6-րդ համարում իմ և երկու ասպիրանտների կողմից համատեղ տպագրվել է նման տրանսակցիաների վերահսկողության նոր մեթոդաբանության հետ կապված գիտական հոդված: Կենտրոնական բանկը հայտարարել է, որ անգամ սկզբունքայնորեն FBI չի կարող ստուգել Հայաստանի բանկային հաշիվները:

Ըստ օրենքների, ընդ որում, ոչ միայն հայկական, նման գործողությունները կարող են ընթանալ միայն դատըարանի որոշմամբ: Քանի որ ստուգել տրանսակցիաները, նշանակում է ստուգել դրամական հոսքերի շարժը այս կամ այն անձնական կամ կոմերցիոն հաշվի վրա: Ընդ որում, ցանկացած հատուկ ծառայություն ունի իր ոսկե կանոնը` երբեք ուղղակիորեն դուրս չգալ այն անձի կամ խմբի վրա, որոնք ընկնում են կասկածի տակ: Հակառակը, նրանք անում են ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց, պարզապես, պահեն հսկողության ներքո, որպեսզի հետևեն ողջ ցանցին և համոզվեն դրա աղբյուրների ու սպառողների մեջ: Ու երբ նրանք տեսնում են, որ այդ ցանցում արդեն ոչ մի արտառոց կամ նոր բան տեղի չի ունենում, ապա նրանք սկսում են գործել: Դա գործնականում տեղի է ունենում միշտ, մանավանդ երբ գործը վերաբերում է միջազգային տրանսակցիաներին: Այդ ցանցերի բացահայտման դեպքում հատուկ ծառայությունները միշտ էլ աշխատում են հանուն սեփական պետության և եթե հանկարծ ի հայտ գան այդ քրեական ցանցին այլ պետությունների պաշտոնատար անձանց մասնակցության մասին կասկածներ, ապա նրանք կրկնապատկում են իրենց ճիգերը, որպեսզի այդ անձանց նկատմամբ ձեռք բերեն ազդեցության լծակներ: Նման ձևով են աշխատում իրենց հարգող բոլոր հատուկ ծառայությունները, և եթե անգամ պաշտոնատար անձանց վրա են դուրս գալիս, ապա քրեական մասն իսկույն անջատվում է քաղաքական լծակների ազդեցության մասից: Դա հատուկ ծառայությունները ներկայացնող երկրի իշխանություններին թույլ է տալիս ազդել այդ երկրի արտաքին, անգամ ներքին քաղաքականության վրա, այն երկրի, որի պաշտոնատար անձինք խառնված են հանցագործ խմբավորումներում: Բացի այդ, ըստ կառավարման տեսության, եթե մի քանի դեպք տեղի է ունենում նույն տեղում և մոտավորապես նույն ժամանակահատվածում, ապա այդ դեպքերը չեն կարող իրար հետ կապ չունենալ, սկզբունքայնորեն …

Դուք նկատի ունեք ամերիկյան և ռուսական ցուցակնե՞րը:

Բնականաբար: Սկզբունքայնորեն դրանք չեն կարող փոխկապակցված չլինել: Սա կառավարման տարրական օրենք է, իսկ կառավարման տեսությունը միայն գիտական տեսություն չէ: Եվ համարել, որ այդ դեպքերը իրար հետ կապ չունեն, դա լավագույն դեպքում` երեխայություն է: Դա նույնն է, եթե համարենք, որ հայ-թուրքական գործընթացը ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական գործընթացի հետ: Եվ վերջապես, հարկավոր է հիշել, որ գործնականում շատ է տարածված տարբեր երկրների հատուկ ծառայությունների պերմանենտ համագործակցությունը: Մանավանդ Ռուսաստանի ու ԱՄՆ նման երկրների, որոնք նման համագործակցության վաղեմի փորձ ունեն:

Էմանուիլ Մկրտչյան
Դավիթ Ստեփանյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանինէկոնոմիկայի նախարարը մասնակցել է UNWTO-ի գործադիր խորհրդի 124-րդ նստաշրջանին
Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղովՂազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Հայաստանում Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում  փոփոխությունները նպատակաուղղված են ապրանքների մասին տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
10.11.2025
RUB4.72-0.01
USD382.610.07
EUR442.370.54
GBP503.512.11
CAD272.921.86
JPY24.82-0.13
CNY53.740.02
CHF474.640.73