Երկուշաբթի, 25 Հոկտեմբերի 2010 18:52
Յունիբանկը ձեռնամուխ է եղել քարտային օվերդրաֆտներով ավտովարկավորման նոր ծրագրին
ԱրմԻնֆո. Յունիբանկը ավտովարկավորման նոր ծրագիր է առաջարկում, որի շրջանակներում օվերդրաֆտի տեսքով վարկային միջոցները տրամադրվում են երկրորդային շուկայում ավտոմեքենանր ձեռք բերելու համար ¥2007 թվականից որ մեծ¤:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, ավտովարկերը տրամադրվում են մինչև 60 հազ դոլարի սահմաններում, 50% կանխավճարով, տարեկան 18% տոկոսադրույքով և 3 տարի մարման ժամկետով:
Աղբյուրի համաձայն, ավտովարկավորման նոր ծրագիրը ներդրվել է Յունիբանիկ կողմից իրականացվող նոր մանրածախ բիզնեսի ակտիվացման նախագծի շրջանակներում: Բանկը վարկեր է տրամադրում նաև նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար, որոնք տրամադրվում են 15 մլն.դրամի սահմաններում, 20% կանխավճարով, տարեկան 15% տոկոսադրույքով և 5 տարի մարման ժամկետով:
Ըստ Յունիբանկի հաշվեկշռային տվյալների, 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ավտովարկերի պորտֆելը կազմել է 7.2 մլրդ.դրամ կամ վարկային ընդհանուր պորտֆելի 10%-ը: Այս ցուցանիշով Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը: Բանկի ակտիվները կազմել են 108 մլրդ.դրամ, որոնց կազմում վարկային ներդրումները կազմել են 69.3% կամ 74.8 մլրդ.դրամ: 2010 թվականի 9 ամիսների արդյունքներով, Բանկն ապահովել է 843 մլն.դրամի մաքուր շահույթ: