Շաբաթ, 30 Հոկտեմբերի 2010 21:21
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 16.8 մլրդ. դրամի դրամային վարկեր և 21.2 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (հոկտեմբերի 18-24-ը) տրամադրվել է 16.8 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 21.2 մլն. դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթ (հոկտեմբերի 25-59-ը) բանկերի կողմից գնվել է 77.4 մլն.դոլար` 358.68 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 85.5 մլն.դոլար` 359.95 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում (հոկտեմբրի 25-29-ը) NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 21.6 մլն. դոլար` 358.98 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են հոկտեմբերի 25-ին և 27-ին, համապատասխանաբար` 7 մլն և 5.1 մլն.դոլար: Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-29-ը բանկերի կողմից իրականացվել է 1.1 մլն. դոլարի առք և վաճառք, 359.76 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 838.9 մլրդ.դրամ կամ 2.3 մլրդ.դոլար, երկրորդ եռամսյակում աճելով 2.3%, իսկ տարվա կտրվածքով 29.3%: