Երկուշաբթի, 1 Նոյեմբերի 2010 18:34
Հայաստանում 1.35% իջել է ոսկու  գինը
ArmInfo. ՀՀ ֆինանսների  նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի նոյեմբերի 1-7-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման նոր գներ: 
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 15370.79 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ նվազելով 1.35%, արծաթի գինը սահմանվել է 273.31 դրամ (անկումը կազմել է 0.9%), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19500.95 դրամ, ինչը 1% ավել է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 7139.13  դրամ (աճելով 5.6%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբից ոսկու մեկ գրամի գինն աճել է 12.4%, պալադիումի գինը` 38.6%, արծաթի գինը`26.5%, պլատինի գինը` 4.5%: