Ուրբաթ, 5 Նոյեմբերի 2010 17:09
ՀՀ ԿԲ վերանայել է 2010 թվականի տնտեսական զարգացման կանխատեսումը 2.4-2.7 տոկոսի սահմաններում
ԱրմԻնֆո. 2010 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 2.4-2.7%, իսկ 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին`4-5%: Վերանայված կանխատեսումը ներկայացված է Կենտրոնական բանկի 2010 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության մեջ:
Աղբյուրի համաձայն, տնտեսական զարգացման ռիսկերը երկակի են և պայմանավորված ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Ընդ որում, գերակշռում են դեպի աճի կողմը ռիսկերը, կապված արդյունաբերությունից բացի տնտեսության բոլոր ոլորտներում սպասվող աճի հետ:
Արդյունաբրության ոլորտում կանխատեսումները վերանայվել են անկման կողմը, ինչի արդյունքում հավելյալ արժեքի իրական աճն այս ոլորտում 2010 թվականի ավարտին կկազմի 6.5-8.5%, իսկ 2011 թվականի 9 ամիսներին` 5-7%: Կապիտալ շինարարության ոլորտում կանխատեսումները վերանայվել են անկման կողմը, ինչի արդյունքում հավելյալ արժեքի անկումը 2010 թվականի ավարտին սպասվում է 0.5-2.5%, իսկ 2011 թվականի 9 ամջսներին` 2.5-4% սահմաններում: Ծառայությունների մատուցման ոլորտում հավելյալ արժեքի իրական աճը կանխատեսվում է 4.5-6.5%, իսկ 2011 թվականի 9 ամիսներին` 2.5-4% սահմաններում: Գյուղատնտեսության ոլորտում հավելյալ արժեքի իրական անկումը կանխատեսվում է 13-16%, իսկ 2011 թվականի 9 ամիսներին` 7-9% սահմաններում: