Ուրբաթ, 5 Նոյեմբերի 2010 17:16
ՀՀ ԿԲ կանխատեսում է տնտեսության վարկավորման 11% աճ
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականներով, սկսած հոկտեմբերից, տարվա կտրվածքով սպասվում է դրամական բազայի 8.9% աճ, որի հետևանքուվ դրամական զանգվածը կաճի 15.4%, իսկ դրամային զանգվածը` 17.2%: Այս մասին է նշվում ՀՀ ԿԲ 2010 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության մեջ:
Ըստ ծրագրի, կառավարության և ԿԲ կողմից իրականացված ապադոլարայնացմանն ուղղված միջոցառումների արդյունքում կանխատեսվող ժամանակահատվածում կարող է նկատվել արտարժութային ավանդների նկատմամբ դրամային ավանդների ծավալների աճ 23.6% և 13.1% աճ:
Ֆինանսական հանակարգը շարունակում է հիմնականում ՓՄՁ վարկավորման ծրագրի իրականացումը, ինչպես նաև հջպոթեկային շուկայի ակտիվացումը, ինչով էլ պայմանավորված կլինի 2010 թվականի հոկտեմբեր ամսից տարվա կտրվածքով 11% տնտեսության վարկավորման սպասվող աճը: