Երեթշաբթի, 9 Նոյեմբերի 2010 16:06
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին անշարժ գույքի շուկայի ակտիվությւոնն աճել է 17.3%
ԱրմԻնֆո. 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին անշարժ գույքի շուկայում կնքվել է 124651 գործարք, 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ աճել են 17.3%: Այս մասին է վկայում Կադաստրի պետական կոմիտեի կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տեղեկությունները:
Աղբյուրի համաձայն, Երևանում գրանցվել է ամբողջ գործարքների 32.3%, Կոտայքի մարզում` 13%, Լոռու մարզում` 11%: Իսկ ամենաքիչ գործարքները գրանցվել են Վայոց Ձորում` 2.4%:
Գործարքների ընդհանուր ծավալներում գույքի օտարման գործարքները կազմել են 26.3% ¥32808 գործարք¤, որոնց կազմում 80.2% կազմել են առքուվաճառքի գործարքները, 18.7%` նվիրատվության և 1.1%` փոխանակման գործարքները:
Գործարքների կազմում գույքի առաջնային գրանցման գործարքները կազմել են 15.6%, ժառանգության փոխանցման հետ կապված գործարքները` 10%, գրավադրման գործարքները` 12.3%, վարձակալության գործարքները` 6.2%, մասնավորեցման գործարքները` 0.01%: Սակայն, գործարքների ընդհանուր կազմում առավելագույն մասն են կազմում այլ գրանցումների հետ կապված գործարքները` 29.6%: