Հինգշաբթի, 11 Նոյեմբերի 2010 16:11
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը՚ ձեռնամուխ է եղել Orange-ի հաճախորդների սպասարկմանը
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբը՚ ձեռնամուխ է եղել շարժական կապի օպերատոր Orange-ի հաճախորդների սպասարկմանը: Այս մասին ԱրմԻնֆո գրծակալությանը տեղեկացրել են ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկ Խումբ՚ ՓԲԸ մամուլի ծառայությունից: Այսուհետ Orange-ի կողմից մատուծվող հեռահաղորդակցական ծառայությունների դիմաց ¥ինտերնետ-ծառայություններ, շարժական կապի ծառայություններ¤ վճարները կարող են կատարվել Բանկի ցանկացած բաժանմունքում:
Հիշեցնենք, որ Բանկը սպասարկում է VIVA CELL և BEELINE, ինչպես նաև CORNET-ի աբոնենտներին, որոնց վճարները կարելի է կատարել ինչպես բանկի, այնպես էլ բանկոմատների միջոցով: Հաջորդ տարվանից նշված, ինչպես նաև կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կարղ են իրականացվել sms-հաղորդագրությունների միջոցով: